Երբ Լուկաշենկոն Նիկոլին գովում էր, ու Նիկոլը դրանից օրգազմի մեջ էր ընկնում, այդ ժամանակ պիտի մտածեր՝ ինչ գին է վճարելու. Արմեն Աշոտյան
«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց Հայաստանի ներկայության: Վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվում է քննարկում Հայաստանին վերաբերող հարցերը, բայց առավել վատ է, որ Հայաստանը հայ-ռուսական հարաբերություններն այն վիճակին է հասցրել, որ իրավիճակն այնպիսին է, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան այլևս անդառնալի փչացած են, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»,- լրատվամիջոցների հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ իր գործով դատական նիստից հետո ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հեյդար Ալիևի հայտարարություններին:
Հարցին՝ ինչու է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայ ժողովրդին նույնացնում Փաշինյանի հետ, ՀՀԿ փոխնախագահը հետևյալ պատասխանը տվեց. «Երբ Լուկաշենկոն Նիկոլին գովում էր, ու Նիկոլը դրանից օրգազմի մեջ էր ընկնում, այդ ժամանակ պիտի մտածեր՝ ինչ գին է վճարելու, երբ Լուկաշենկոն մեկ էլ գովում է իրեն»:
Հարցին՝ սրանից ելնելով՝ ՀՀ-ի անվտանգային հարցերն ինչպե՞ս են լուծվելու, Աշոտյանն ասաց.
«Ես կարծում եմ՝ Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար, ոչ մի, և դուք դա լավ գիտեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: