Օրերս Բաքվից Հայաստան հայրենադարձվեցին 4 պատանդներ, ովքեր 5 տարուց ավելի պահվում էին ադրբեջանական գերության մեջ: Ադրբեջանը 4 հայ գերիների վերադարձրեց, իսկ Փաշինյանը վերադարձրեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացիների: Այդպիսով, ոչ թե Սիրիան վերադարձրեց իր քաղաքացիներին, այլ Թուրքիան Հայաստանից ստացավ իր վարձկաններին։
Ակնհայտ է, որ իշխող թրքահաճո վարչախումբն այս տարիների ընթացքում ունեցել է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը։ Օրինակ, 44-օրյա պատերազմի արդյունքները զգալի չափով պայմանավորված են եղել հենց այս վարչախմբի քաղաքական ուղեգծով՝ ամեն գնով հանձնել Արցախը, որ հնարավորություն բացվի Հայաստանը վերակողմնորոշելու դեպի Թուրքիա։ Եթե նախկինում դա քողարկվում էր, հիմա բացահայտ է։ Թուրքիան ԱԳ նախարարի շուրթերով ցույց տվեց իր բացահայտ աջակցությունն այս վարչախմբին, թեև դա մեզ համար գաղտնիք չէր։
168.am-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնանկություն է սպասվում։ Իր պաշտոնին հրաժեշտ կտա ոստիկանության պետ Արամ Ղազարյանը, ով ամիսներ առաջ` 2025 թվականի հունիսի 3-ից էր զբաղեցնում ոստիկանության պետի պաշտոնը` փոխարինելով Արամ Հովհաննիսյանին։
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պաշտպանական ծախսերի մասին, կարևոր համարեց 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ:
Զառան բարի էր, ներողամիտ, քաղցրախոս, սուր անկյունները հարթող, ինքնաբավ, ու նրա բացը դժվար է լինելու լրացնել մեր հեռուստատեսությունում:
Այսօր Հայաստանում զուգահեռ իրականություններ կան, և դրանցից մեկը որևէ առնչություն չունի իրականության հետ։
Քիչ առաջ կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը։
«Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի, իսկ երբ դա անհնար կդառնա՝ Հայաստանի ժողովուրդը որոշում կկայացնի»,- օրերս նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը կտեսնեն այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար»։
Այսօր մեր մեծ ընտանիքը ունեցավ ծանր կորուստ։ Մահացել է Մուրադ Հասրաթյանը։ Նա իր հոր` Մորուս Հասրաթյանի, իր մոր` Սիրանույշ Մարտիրոսյան-Հասրաթյանի և իր մեծ ընտանիքի շատ անդամների պես հավատում էր պատմությանը, դրանում հայերի նշանակալից դերին և ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Անտիֆեյքի» գխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը և ընթերցեց 9 օր առաջ հացադուլ հայտարարած Սամսոնյանի նամակը «Արմավիր» ՔԿՀ-ից։
Նարեկն 9-րդ օրն է՝ հացադուլի մեջ է, երեկվանից առողջական վիճակը հրատապ է. Մելիքյան
Օրերս Բաքվում պահվող 4 պատանդները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, վերադարձվեցին Հայաստան:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։
Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով դեռ բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում:
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք, այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես կգա պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ ներկայումս այնպիսի ներդրումային մթնոլորտ է Հայաստանի շուրջ, որ ոչ թե Հայաստանն է գնում գումարների հետևից, այլ գումարներն են Հայաստանի հետևից գալիս: Եվ որպես օրինակ՝ նա բերում է այն, որ մի քանի անգամ բարձրացել է Հայաստանի պարտատոմսերի, այսպես ասած, եվրաբոնդերի պահանջարկը և նվազել է տոկոսը:
Թող կյանքը անողոքորեն արտացոլի այն ամենը, ինչ արվել է՝ սառնասրտորեն, հաշվենկատորեն և առանց խղճի։ Ամեն
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Մասիս համայնքի նախկին ղեկավար, իմպիչմենտի գործընթացում խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպաններ Գայանե Պապոյանն ու Արման Կարապետյանն են։
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, բնականաբար, առաջին հերթին ստիպված եղավ պատասխանել իր, ՊՆ պաշտոնյաների, ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Նիկոլ Փաշինյանի ուխտերթին, «պատարագներին» մասնակցելուն վերաբերող հարցերին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Փաշինյանի գաղտնի հրամանով պաշտոնյաներին տրամադրված շռայլ պարգևավճարները, և այդ ֆոնին՝ սոցիալապես խոցելի խմբերի շահառուների, կենսաթոշակառուների, նպաստառուների, արցախցիների ծանր պայմանները և նրանց անտեսի մատնելու քաղաքականությունը։
Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակված ԹՐԻՓՓ նախագիծն իրականում սահմանափակում է Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը, որը փորձել են քողարկել՝ գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «իրավազորություն» տերմիններն օգտագործելով։
Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, շեշտելով, որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում և թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա։
Թուրքիայի իշխանություններն ուշադրությամբ հետևում են Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացներին, ավելին՝ մեկնաբանում դրանք։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օրերս, ի թիվս մի շարք այլ հարցերի, անդրադարձել էր նաև ներհայաստանյան թեմատիկային։ Դրանից առաջ նա հույս էր հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է նաև Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։
Հասուն հասարակություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը չեն հանդիսանում քարոզչական կարգախոսների ժողովածու․ դրանք ունեն հստակ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյական նշանակություն։ Նախընտրական ծրագիրը նախևառաջ պայմանագիր է կուսակցության և ընտրողի միջև։ Այն սահմանում է, թե առաջիկա ընտրական շրջանում ո՞ր խնդիրներն է տվյալ քաղաքական ուժը ճանաչում որպես առաջնահերթ և ի՞նչ գործիքներով ու միջոցներով է իրականացնելու հռչակված նպատակները։
Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական գերությունից հայրենիք է վերադարձել 4 հոգի։ Վերադարձողներն են Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։ Այս լուրն առաջինը ֆեյսբուքյան իր էջում գրեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետև Արդարադատության նախարարությունը հրապարակում արեց, որ Սիրիային են վերադարձվել 2020 թվականին Ադրբեջանի կողմից հավաքագրված և Արցախի դեմ կռված սիրիացի 2 վարձկանները։ Ադրբեջանական գերությունից մեր […]
Կալանավորման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն այնպիսի պայմաններում է գտնվել, որը բացառապես դիտավորությամբ կատարված երևույթ է, լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
168.am-ի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ Սարգիս Պետրոսյանի կայացրած տնային կալանքի վերաբերյալ դատական ակտը բեկանել ու ազգային բարերարին կրկին ԱԱԾ մեկուսարան վերադարձնելու որոշում է կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը: