Պետական բյուջեի կատարման «պատմական ռեկորդներից» են խոսում. ո՞ւմ են պետք այդ ռեկորդները, երբ զինվորներն այնպիսի պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, որ սովորական թվացող կենցաղային իրավիճակում մեծաթիվ զոհեր ենք ունենում, ոչնչով չպատճառաբանված զոհեր։ Ընտանիքներ են որբանում, մարդիկ իրենց զավակներին ու ամուսիններին են կորցնում, երիտասարդ տղաներ են զոհվում ոչ միայն մարտի դաշտում, այլև մարտի դաշտից հեռու, զուտ այն պատճառով, որ իշխանություններն անտեսել են զինվորի կարիքները ու ժամանակին չեն ապահովել նվազագույն պայմաններ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեծ ական է համարում գործող իշխանությունների այն մոտեցումը, թե իրենք ոչինչ անել չեն կարող Արցախի հարցում, և, որ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է:
Արցախը հայտնվել է բավականին բարդ վիճակում. Արցախում ապրող մեր հայրենակիցները, որոնք ավելի վաղ կոմպրոմիսի էին գնացել Արայիկ Հարությունյանի հետ՝ իմանալով, թե ո՞ւմ են պատկանում ցանքատարածությունները՝ Հորադիզից մինչև Սանասար, կամ ինչո՞ւ այնտեղ ինժեներական աշխատանքներ չէին տարվում, հիմա հայտնվել են աղետալի վիճակում։
Ուղիղ մեկ տարի է, ինչ «հրթիռների գործը» դատարան է մտել, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:
Այսօր հայտնի դարձավ, որ իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ըստ իրեն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Եվրոպական միությունը՝ հավաքական Արևմուտքի հովանու ներքո կարծես Հայաստան-Ադրբեջան բանակցային նոր փուլ սկսելուն ուղղված ջանքեր է ներդնում: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է:
Ինչպեսև սպասվում էր, նոր՝ 2023 թվականը խոստանում է հարուստ լինել քաղաքական իրադարձություններով։ Բացառություն չէ նաև Անդրկովկասը, որտեղ վաղուց ընթանում է չասված պայքար տարբեր երկրների միջև տնտեսական և քաղաքական ազդեցության համար։ Երբեմն պատահում է նաև, որ պետությունների ղեկավարներն իրենք են հայտարարում ինչ-որ գործողությունների մասին։
168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանն ասաց, որ ադրբեջանցիների գործողություններում որևէ զարմանալի ու անսպասելի բան չկա, քանի որ այդ ամենը նրանց պետական քաղաքականությունն է։ Այստեղ խնդիրն այն է, թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, որի արդյունքում էլ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։
Ռուբեն Վարդանյան – Կասեմ, որ ես այստեղ եմ մնալու իմ ժողովրդի հետ, ինչի էլ որ բախվենք, միասին ենք բախվելու, այո՛։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ԵԽ բանաձևը համարում է բացառապես քաղաքավարության դրսևորում և դրանից մեծ ակնկալիքներ չունի:
«Հիվանդասենյակում գտնվող զինծառայողի վիճակը բավականին լավ է, սակայն դուրս գրվելու վերաբերյալ դեռ ոչինչ չեմ կարող ասել, վերքային մակերեսը փակվելուց հետո դուրս կգրենք։ Կարևորը, որ դրական դինամիկա կա, տեսնենք՝ ընթացքը ոնց է, արդեն կասենք»։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՄԻՊ-ը հանդես է գալիս նաև որպես ռազմական Օմբուդսման, և Պաշտպանի համար զինվորական գործառույթը շատ կարևոր է, հատկապես, որ ՄԻՊ տեղակալներից մեկը հենց ռազմական գծով է:
Կիրակի օրը՝ հունվարի 22-ին, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ, այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում:
Մամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։
Վերջին ամիսներին անշարժ գույքի շուկայում ակտիվություն չկա։ Նվազել են՝ ինչպես օտարման, այնպես էլ՝ առքուվաճառքի քանակները։ Այս տարվա մասին դեռ վաղ է խոսել, սակայն անցած տարվա տվյալները վկայում են, որ այդ միտումները սկսվել են տարվա երկրորդ կեսին։ Շուկան գտնվել է պասիվ վիճակում, արձանագրվել է օտարման և առքուվաճառքի գործարքների կրճատում։ Առանձին ամիսներին՝ բավական կտրուկ։
Այսօրվա պետական պաշտոնյաները, երբ նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, թե տնտեսական աճի արդյունքները պետք է համաչափ բաշխվեն հասարակության բոլոր խմբերի միջև։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ խաբեություն էր. քաղաքացին էլի մնաց դատարկ գրպանով, իսկ փողոցից իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություններ կուտակել, թանկարժեք բնակարանների ու մեքենաների տեր դարձան, կարող են իրենց մեծ ճոխություններ թույլ տալ, պետության փողերը ծախսում են, ինչպես ուզում են, մաս-մաս են անում իրենց ու յուրայինների մեջ։ Այդ նույն ժամանակ հասարակությունը շարունակում է աղքատանալ։
Իշխանությունների կամքից անկախ՝ անցած տարի Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճ արձանագրվեց։ Աճի հիմնական գործոնները դարձան ֆինանսական ու մարդկային կապիտալի այն հսկայական հոսքերը, որոնք դրսից եկան Հայաստան։ Իշխանությունների բախտը բերեց այնքանով, որ ոչինչ չանելով՝ 2 հզոր խթաններ ստացան, որոնք էլ նպաստեցին տնտեսական բարձր աճի ձևավորմանը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նման հայտարարություններն այսպես բնորոշեց՝ եթե նման մոտեցումը փորձի ներկայացնել որպես ադրբեջանական կողմի կարծիք, ապա կարող են ասել, որ նրանց տեսանկյունից Արցախի հարցը լուծված է։
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Ռուս ռելոկանտների մեծ մասը գնացել են Հայաստանից, և բավականին մեծ քանակով վարձակալված գույքեր են ազատվում: Ամեն օր առաջարկները մեծանում են. սեփականատերերը դիմում են մեզ, որպեսզի իրենց գույքը վարձով տանք, իսկ ցանկացողներն ավելի քիչ են, քան նախկինում»:
Հայաստանի տնտեսությունը, կառավարությունից անկախ պատճառներով, անցած տարի հայտնվեց նպաստավոր տնտեսական միջավայրում։ Արդյունքում՝ տնտեսության մի շարք ոլորտներում բարձր աճեր գրանցվեցին, ինչը շատ է ոգևորել իշխանություններին։ Չնայած իրենք էլ գիտեն, որ այդ աճերի հետ կապ չունեն։ Դրանք ոչ թե կառավարության ու իշխանությունների աշխատանքի արդյունք են, այլ կապված են իրենցից անկախ պատճառների, ի մասնավորի՝ դրսից թելադրված պահանջարկի հետ։
Արցախում հանկարծակի ծագած ներքաղաքական լարվածությունը նույնքան արագ հանգուցալուծվեց։ Բայց առայժմ չի երևում ճանապարհի ապաշրջափակման հանգուցալուծումը։ Դրա հետևանքով հումանիտար, տնտեսական ու շատ այլ խնդիրներ Արցախում շարունակում են խորանալ։
Տնտեսությունը Հայաստանում 2022թ. բարձր տեմպերով աճեր է արձանագրում։ Կառավարությունն առնվազն 13 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց դրանից սոցիալական իրավիճակը մեր երկրում չի լավանում։ Բևեռացումն է խորացել՝ եկամուտների անհամաչափ բաշխման հետևանքով։
Որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանի իրական պրոբլեմները՝ մակերեսի՞ն, ինչ-որ տեղ մեջտեղո՞ւմ, թե՞ գուցե ամենախորքում՝ ԴՆԹ մակարդակում։ Այս հարցի ստույգ պատասխանը կարող են տալ հոգեբանները, գուցե մարդաբանները, հնարավոր է՝ Աննա Հակոբյանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ունենալով սեփական պրոբլեմների գենեզիսի բացահայտման խնդիր ու չունենալով այդ գենեզիսը բացահայտող, ինքն է զբաղված Հայաստանի խնդիրների խորքի որոշմամբ, իր կարծիքով՝ երևի իմաստուն ախտորոշմամբ, այն հաշվով, որ նրան գուցե թվում է, թե օրիգինալ բառերի արտասանումը միտքը կարող է ինքնին իմաստուն դարձնել։
«Գեղարքունիքի զորամասի զոհերը մեր բոլորի տնից են, մեկ ընտանիքից են, այդ տղաները և՛ մեր զավակներն են, և՛ մեր եղբայրներն են, և առհասարակ, նման ողբերգությունները եթե չանցկացնեն մեզանով, մենք երբևէ որևէ դաս չենք քաղելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ ընդգծելով՝ առողջացման պրոցեսի համար անհրաժեշտ է հասկանալ, որ դա բոլորիս ցավն է:
2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսից արդեն պարզ էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Հայաստանի իշխանությունը մտել է այլընտրանքային խաղի մեջ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ ուժեղացնելով Ալիևին։
Խորհուրդ տվողները շատ են, և երբ ինչ-որ մեկը գաղափար է բերում, այդ գաղափարի շուրջ հավաքվելու փոխարեն՝ ամեն մեկը սկսում է իր շտկումն անել, այդպիսով գաղափարը փլվում է։ Շատ քիչ են երկրի մասին մտածողները, ամեն մարդ իր հավակնություններով է միանում այս ապիկարների դեմ պայքարին։ Այդպես երբեք հաջողության չենք հասնի։ Այդ խնդիրը ոչ միայն այստեղ է, այլև Արցախում։ Եթե այնտեղ ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք է, անմիջապես ասում են՝ այսինչը մեզ ժամանակին օգնել է։ Երկիրը մոռացության է տրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Շոուների ապահովումը, սակայն, շուրջ 1.5 տարի ՔԿԾ պետի պաշտոնում պաշտոնավարող Սերգեյ Ատոմյանի համար ցանկալի արդյունքներ չապահովեց. Դրանք ինչպես կային, այնպես էլ մնացին, որոշ դեպքերում խորացան: