«Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞ (այդ պահին Թրամփը նայում է Փաշինյանի կողմը, որը չի էլ հասկանում, որ իրեն բան են հարցնում, իսկ Ալիևը ուղղակի չարախնդում է Թրամփի հեգնանքի վրա):
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց ունեցավ, բայց նախապայման առաջ քաշեց, որ լրագրողների հետ ճեպազրույցը պետք է լինի ուղիղ մեկ ժամ։
1991 թվականի համեմատ ՀՀ-ն հիմա պակաս խոցելի վիճակում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը։
Փաշինյանի նպատակը մեկն է` կատարել Ալիևի և Էրդողանի հրահանգները իշխանության մնալու համար. Շարմազանով
Հայրենիքի համար պայքարը հովհարային անջատումներով չի լինում, ու դրա օրինակը Մախլուտոն է. Շարմազանով
«Պատմությունը ցույց է տալիս՝ Արևմուտքի փորձերը ամրապնդվելու Հարավային Կովկասում մշտապես իրավիճակային բնույթ են կրել։ 18-րդ դարում Կովկասը դարձավ ռուս-թուրքական ու ռուս-իրանական պատերազմների թատերաբեմ: Այդ պատերազմների արդյունքում ակնհայտորեն ուժեղեցան Ռուսաստանի դիրքերը, իսկ Ադրիանապոլսի ու Թուրքմենչայի պայմանագրերը փաստացի ձևավորեցին տարածաշրջանի աշխարհաքաղաքական համակարգը»:
«Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան իրականում նշանակում էր նաև «Մերժիր Արցախը»։
«Ադրբեջանը Վաշինգտոնում կարողացավ միջազգայնացնել «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Թրամփն ընդամենը որպես վկա է դրել իր ստորագրությունը՝ զրո պատասխանատվությամբ։ Համեմատության համար նշենք, թե ինչպես է պարտված, գրեթե ջախջախված Ուկրաինան ատամներով պայքարում իր անվտանգության երաշխիքների համար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
«Այնքան հուզական հայտարարությունների հավատացինք, որ 300 հազար քառակուսի կիլոմետր պատմական Հայաստանից մնաց մոտ 30 հազար, Նիկոլն էլ կամաց-կամաց հանձնում է: Արսեն Թորոսյանն էլ ասում է՝ քարտեզներին նայեք, Արևմտյան Հայաստան չկա: Կոլիզեումի քարտեզների վրա գնա նայիր, որ Թուրքիայի կեսից ավելին Հայաստան է: Այսպիսի բան միայն հայերի մեջ կա, մեզ թշնամիներ բացարձակ պետք չեն»:
Արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահագն Մելիքյանը պնդում է՝ ընդդիմադիր դաշտն առանց հապաղելու պետք է մեկտեղվի մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։
«Ինձ պահում է Արցախ վերադառնալու հավատը և երեխաներս։ Եղբորս և ամուսնուս զոհվելուց հետո, 2 օրը մեկ շտապօգնություն էր գալիս մեր տուն, հիշում եմ՝ մի անգամ ինձ այցելած տարիքով բժիշկներից մեկը ծնոտիցս բռնեց ու ցույց տալով երեխաներիս՝ ասաց՝ այս երեխաները, քեզանից բացի, որևէ մեկին պետք չեն, այդ խոսքերն ինչ-որ չափով ինձ սթափեցրեցին։ Ամուսնուս զոհվելուց հետո երկար ժամանակ տղաս չէր խոսում, առհասարակ որևէ բան չէր ասում, դա ևս ինձ սթափեցրեց։ Ինչ-որ փուլում ինձ մոտ «պրինցիպ» առաջացավ, ասացի՝ դիմացինս չպետք է տեսնի, որ ես լացում եմ կամ տխուր եմ։
Սովորաբար պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է կա՛մ ողբերգությամբ, կա՛մ կատակերգությամբ։
Շուտով կլինի 2 ամիս, ինչ կալանավորված է արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։ Նրան ձերբակալել էին 2 ամիս ժամկետով, օրերս քննչական խումբը դատարան միջնորդություն է ներկայացրել, որպեսզի երիտասարդի կալանքի ժամկետը երկարացնեն ևս 1 ամսով, միջնորդությունը կքննվի վաղը։
«Կալանքը որպես խափանման միջոց են կիրառում, ու այդ պրակտիկան արդեն սխալ է։ Տեսնում ենք նաև՝ գործերն են կարված, և 1 հոգու հրահանգով է ամեն ինչը կատարվում։ Իսկ վերջինի մասին մենք ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներից գիտենք, այլև՝ դեռևս Վանեցյանի և ՀՔԾ պետի խոսակցությունից։ Հավելենք նաև, որ այսօր Գլխավոր դատախազը մարդ է, որը Ռուբեն Հայրապետյանի գործն էր խմբագրում, երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր»։
«Արցախն էլ է մերը եղել, Նախիջևանն էլ, ո՞վ է ասում, որ մերը չի եղել, թող հին քարտեզները հանեն ու տեսնեն, թե այդ ում հողերն են եղել։ Ադրբեջան պետություն չի եղել, հին քարտեզների վրա նման բան չի եղել, հեն ա Իտալիայում էլ հանեցին հին քարտեզները, Ադրբեջան պետություն չկա։ Հենց Իլհամ Ալիևն ինքը տեսավ, որ չկա նման պետություն, այդ ինչպե՞ս եղավ, որ Ղարաբաղը եղավ Ադրբեջանինը։ Դա ամբողջը ստալինյան, լենինյան կեղտերն են»։
«Տակ ենք տալիս, թոշակը ստանում տալիս ենք․ թոշակով ապրե՞մ, թե՞ պարարտանյութ առնեմ, սալյարկա առնե՞մ, պրեսի փողը տամ․ ո՞րն անեմ։ 40 հազարն ի՞նչ փող է։ Բա որ հանկարծ գլխացավի դեղ առար, ճնշման դեղ առար-խմեցիր, սոված պետք է մեռնես։ Ես երկու օր հաց չեմ ուտում, որ ճնշման դեղ առնեմ։ Գյուղացու օրը դժվար է»,- մանրամասնեցին գյուղացիները։
Տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են՝ հիմնականում բազայի էֆեկտի չեզոքացմամբ պայմանավորված։ Հուլիսին ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.1%-ի։
«Ես ոչ մի հանձնաժողովականի հետ, գոնե իմ ազատման օրվանց հետո, չեմ շփվել, բայց իմ տեղեկությամբ՝ այսօր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, ունի 4 անդամ․ 1 անդամի լիազորությունների ժամկետն ավարտվել է, չի ընտրվում։ Օպոզիցիոն անդամի տեղն է թափուր․ չեն ընտրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ ընկերության հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվարկի։հետո սա շատ մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տրվելու. Ղազինյան
«650-700 մլն դոլար է ներդրվել ընկերությունում։ Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ նման սցենար կարող է լինել, մինչև բանակցությունները, ձեռք բերելը մենք կներկայացնեինք, թե ինչ վիճակ է տիրում, որի արդյունքում այսօր ընդամենը շնորհակալություն պետք է լիներ»։
ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այնպես չէ, որ գալու են փայտերը ձեռքներին, ասեն՝ ինչո՞ւ չեք կատարում։ Միանշանակ հետևություններ լինելու են, իսկ սա նշանակում է, որ հետագայում վարկի, ներդրումների հետ կապված խնդիրներ են լինելու։ Մի պահ պատկերացրեք, որ կա ինչ-որ ներդրող, որը հետաքրքրվում է Հայաստանում ներդրում անելով ու տեսնում է այս վիճակը։ Այսինքն՝ հերիք չէ, որ ուզում են ամենամեծ ներդրումներից մեկը խլել, ապօրինի կալանավորում են իրականացնում և այլն, մի հատ էլ չեն կատարում արբիտրաժի որոշումը»,- ընդգծեց Դավիթ Ղազինյանը։
ՀԾԿՀ նախագահը, առաջնորդվելով կառավարության տված պարզաբանմամբ, պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցնելով ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած միջազգային որոշումը, նշեց, որ ըստ այդ որոշման, պետք է կատարվեր հայցի ապահովման միջոց՝ որոշակի գործողությունների հետ կապված։ Դրանից հետո ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը։
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ 10-ից ավելի դասագրքեր չեն լինելու։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է։
«Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
Վերջին շրջանում հանրապետությունում գործող մի շարք պարային համույթների ղեկավարներ ահազանգում են, որ ոմն Արմանդո Ղուկասյանի քայլերի արդյունքում խաբեության զոհ են դարձել։