Խստորեն դատապարտելով ամոթալի այս վարքագիծը՝ գնահատում ենք այն որպես հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես և Հայոց Եկեղեցուն։
Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։
Անկախ կապիտալի ծագման վայրից, Կարապետյանների կապիտալի ֆունկցիոնալ նշանակությունն ազգային է, ինչը հակոտնյա է Փաշինյանի գլխում կատարվող կենսաքիմիական գործընթացների արդյունքում ծնված անառողջ մտասևեռմանը կամ այլ ուղեղային կենտրոններում մշակված պլանին։ Այսպիսով, մինչ հասարակության՝ նյութամտավոր իմաստով ընչաքաղց հատվածն իր բնազդային խրախճանքն է ապրում «հատիկ առ հատիկ» թատրոնով, Փաշինյանը հատիկ առ հատիկ փորձում է վերացնել հայկական ինքնության, ազգային նկարագրի բոլոր բաղադրիչները։
Սխալ հաշվարկ են արել. չի կպնելու. Նարեկ Կարապետյան
Ապօրինի կալանքով ինձ չեն կարող ճնշել. միշտ լինելու եմ ժողովրդիս ու Սուրբ եկեղեցու կողքին. Սամվել Կարապետյանի ուղերձը
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով. աբսուրդի գագաթնակետն է. պաշտպաններ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է խոնարհվելու Էրդողանի առջև Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետը նախապես հայտարարված այցով մեկնում է Անկարա: Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը՝ կապված Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ: Ակնհայտ է՝ ուժի դիրքերից գործող Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների պահանջները կարող են շատ լայն ու հեռու տարածվել՝ ենթադրելով տնտեսական […]
Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող գործիքակազմը մատնում է նրա սեփական բարդույթները՝ ըստ ամենայնի ենթագիտակցությունից դուրս հորդող ու բանականության կողմից անկառավարելի բարդույթները։
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները մնացել են իրենց նեղ, ճղճիմ հետաքրքրությունների շրջանակում, որը Հայաստանն ամբողջովին լիկվիդացնելն է:
Գիտակցված ընտրություն է արել Սամվել Կարապետյանը, չեմ հասկանում ինչից են զարմացել, ինչից են նեղսրտել այդքան։ Այս մասին հայտարարել է ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը` իր աջակցությունը հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
Նիկոլ Փաշինյանի հունիսի 18-ի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, և համապատասխան պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:
ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից, Ազգային ժողովում (ԱԺ) այսօր հայտարարել է Փաշինյանը:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «ազգայնացնել» Հայաստանի Էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ-ը։ Ոչ միայն ուղղակի ցանկանում է, այլ արդեն իսկ նրա սեփական օգտագործման որևէ պատգամավոր կամ պատգամավորների խումբ մշակել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որի մասին ավետվեց երեկ։
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հերքում է լուրերն այն մասին, թե եպիսկոպոսաց դասից ոմանք ՔՊ-ականնեի հետ շփումների մեջ են։
Եկեղեցին միակամ է. Վեհարանի վրա ոչ մեկը չի կարող հարձակվել. դա ցնորամտություն է. Հովնան սրբազան
«Երկու օր առաջ գտնվելով մայր հայրենիքում, այցելելով Մայր Աթոռ, որտեղ Վեհափառի նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը՝ 40-օրյա, Սամվել Սարգիսովիչն արտահայտեց իր հավատարմությունը, սերը, նվիրումը մեր ազգային, հոգևոր սրբություններին և Մայր Աթոռի առաքելությանը։ Ասելով, որ հավատարիմ է ու անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, գոյությունն ու հարատևությունը։
Իսկ ո՞վ ասաց, որ երկրում բոլորը մի մարդու պես հավսար-զգաստ պետք է անեն վարչապետին. Արտակ Զաքարյան
Թող մեր Եկեղեցուն հանգիստ թողնեն. ինչ արել ենք, այս իշխանության համար չենք արել, այլ մեր երկրի. Նարեկ Կարապետյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցողն իշխանությունների կողմից մեծ շղթայի մի մասն է։ Նախկինում, եթե Նիկոլ Փաշինյանն այս ամենը կոծկում էր, հիմա ուղիղ, հանրային կերպով հրահանգում է հետապնդում սկսել այս կամ այն ազգային գործչի նկատմամբ։
Բունկերում պախկված ու չուլանից լայվեր անողը խոսում է չուլանում ուրիշի՝ «պախկվելու» մասին. Զոհրաբյան
Ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու սուրբ գործը հանձնարարվել է Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արտակ Կարապետյանին:
Երեկ իրավապահ մարմինները մի քանի ժամ խուզարկում էին հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատունը։ Այս խուզարկությունը հաջորդեց նրան, երբ Սամվել Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ՝ ասելով, որ անթույլատրելի են իշխանության հարձակումները եկեղեցու վրա։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին տեղափոխող ավտոմեքենան քիչ առաջ դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեի բակից և շարժվեց դեպի դատարան։ ՔԿ դիմաց հավաքված բազմությունը ծափերով ճանապարհեցին Սամվել Կարապետյանին։
Ռուսաստանցի հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2015 թվականից Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլցանցերը պետք է ազգայնացվեն՝ պետականացվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դա տեղի կունենա արագ:
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի մամուլի ծառայությունը
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։
Չենք հասկանում՝ ինչի էին մեզ ձերբակալել. ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ.Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, այս մասին Քննչական կոմիտեի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։