«Հայաստանի ստանձնած դիրքորոշումն արդարացված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով վերջին օրերին ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնցում անուղղակի դժգոհություններ են արտահայտվում Հայաստանի դիրքորոշումների առնչությամբ:
«Եթե հակամարտության կողմերը ցանկանում են, որպեսզի ԵՄ-ն խաղա ավելի ակտիվ դեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նրանք այդ մասին պետք է բարձրաձայնեն: Ես Ձեզ ուղիղ հարց եմ ուղղում` Դուք լսե՞լ եք Ձեր նախագահից կամ ԱԳ նախարարից, որ նրանք ասեն, թե ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն պետք է ստանձնի կարգավորման գործընթացում: Նրանք պետք է ասեն»:
Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):
Հ.Աբրահամյանը նշեց, որ այս օրերին համոզվեցինք, որ Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը միասին են, բայց խոսքը պետք է վերածել գործի, ոչ թե քար շպրտել որոշ քաղաքական գործիչների վրա: Նա կոչ արեց ԱԺ քաղաքական ուժերին՝ հավաքվել և հարցերը քննարկել առանց մամուլի:
«Մի դեպքում զինվորի վիրավորվելու վայրը սահմանագծին այնքան մոտ էր, որ սանիտարական մեքենան հակառակորդի կողմից նպատակային խոցվեց: Մի դեպքում էլ մեքենան ամբողջությամբ պայթել է, բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել: Սանիտարական մեքենայի վնասվելու բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի շրջանում, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի:
Այս պահին ղարաբաղա-ադսրբեջանական սահմանի շփման գծում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այս մասին 168.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:
Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
Հայաստանում ինչ-որ բան է փոխվել: Փոխվել է ինչ-որ տեղ՝ խորքում, գուցե հավաքական ենթագիտակցության մեջ: Որքան էլ առանձին վերցրածների գիտակցությունը, կամ այն, ինչ հանդես է գալիս՝ որպես գիտակցություն, փորձում է դիմադրել` համոզելով, որ վերադարձել ենք «բնականոն հուն»:
Կրկին անդրադառնում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության կողմից հրապարակված արտաքին առևտրի ցուցանիշներին։ Այս անգամ կբացենք փակագծերը՝ ինչ են արտահանում Հայաստանից, ինչ ծավալով և ինչ արժեքով, և որ երկրներ։
«Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել։ Այո, Մոսկվան զենք է վաճառել, որի պահանջարկը եղել է, Մոսկվան պահել է կողմերի միջև հավասարակշռությունը, միանշանակ է նաև այն, որ եթե կա զենքի պահանջարկ, այն գնվում է, ապա նաև օգտագործվում է…»։
«Ասում են, որ երբ նկարահանող սարքը եկել է, ինքը տեսել է ու տղաներին ասել է՝ փախեք, մեզ նկարում են, նավոդկի տակ ենք: Բայց ինքն ընկերոջ հետ մնացել է այնտեղ: Սնարյադն էլ հենց իր ոտքի կողքին է տրաքել: Գրադի սնարյադ է եղել»,- պատմում է Հարությունի հայրը:
Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։
«Հանրապետության նախագահի ցանկացած որոշում ինքնանպատակ չի, ունի նպատակներ, պատճառներ և հետևանքներ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՊՆ փոխնախարարի և 2 գեներալների պաշտոնանկությունը իրավիճակ կփոխի՞ բանակում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել են Ալիկ Միրզբաբեկյանը, Արշակ Կարապետյանը և Կոմիտաս Մուրադյանը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ավրորա» մրցանակը շատ արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար: Դա պետք է շնորհել այն անհատներին, ովքեր կկարողանան Հայաստանը փրկել բոլոր նրանցից, ովքեր պետությունը հասցրել են այս որակներին, ավելի ճիշտ՝ անորակությանը: Դրա համար «Ավրորայի» նախաձեռնողների պատկերացրած Հայաստանը պետք է պայքարի այսօրվա Հայաստանի դեմ:
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
«Փաստորեն Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման սխեմաներ չեն քննարկվել բանակցությունների ընթացքում, նույնիսկ եռակողմ բանակցությունների ընթացքում: Եթե Սերժ Սարգսյանը նշում է, որ ռուսաստանյան ուժերը չեն կարող հայտնվել Ղարաբաղում, նշանակում է, որ նման առաջարկ չի եղել կամ էլ եթե նույնիսկ եղել է՝ մերժվել է կողմերի կողմից կամ կմերժվի, թեև նման առաջարկների մասին հակամարտության ողջ պատմության ընթացքում խոսվել է»:
«Իմ խորին համոզմունք է, որ Ռուսաստանին ձեռնտու չեն լայնամասշտաբ ռազմական գործողություններն այս տարածաշրջանում: Եվ մեզ էլ, մեր շահերից էլ չի բխում, որ մեր տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն` անկախ արդյունքներից»:
«Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում: Միգուցե արժե, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատի՞»:
Օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 38 միջազգային պայմանագիր:
Վաղուց հասունացել է պետությունն իշխանությունից տարանջատելու հարցը: Հակառակ դեպքում իշխանության` անցողիկ լինելու օբյեկտիվ հատկանիշը տարածվելու է նաև պետության վրա:
Մի կողմից՝ սպառողական զամբյուղն էժանացել է, մյուս կողմից՝ աշխատավարձերն ու եկամուտները որոշ չափով աճել են։ Այնպես որ, ԱՎԾ-ի կողմից հրապարակվող աղքատության ցուցանիշը կնվազի, բայց մյուս կողմից՝ մտահոգությունները կավելանան ա՛յլ տեսանկյունից։ Չէ՞ որ գնանկումը վկայում է տնտեսության լճացման մասին։
«Ի՞նչ է նշանակում` մենք բանակցենք, այնտեղ կրակոցներ լինեն: Նման բան չի կարող լինել: Հիմնականում դա ոչ միայն ՌԴ-ի կարծիքն էր, այլև Լավրովը խոսում էր նաև Մինսկի խմբի անունից»:
«Արմենիա» հեռուստաընկերության հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը բացառիկ հարցազրույց է ունեցել «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի և «100 կյանք»/«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ: Արտակ Ալեքսանյանը փորձեց պարզել, թե ինչո՞ւ Ջորջ Քլունին որոշեց մասնակցել «Ավրորային», ի՞նչ է մտածում նա Հայոց ցեղասպանության մասին, ինչո՞ւ Հայաստան չժամանեց Ամալ Քլունին: