«Ինչո՞ւ Տիգրան Ավինյանը Կիպրոս չմեկնի, եթե վարչախմբի պարագլուխը հարսանիքից հարսանիք է գնում»․ Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Տիգրան Ավինյանը մեկնում է Կիպրոս հանգստանալու։ Ընթերցողները զարմանում եւ զայրանում են։ Իսկ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը Կիպրոս չմեկնի, եթե վարչախմբի պարագլուխը հարսանիքից հարսանիք է գնում։ Նա դա կարողանում է։ Պատկերացնո՞ւմ եք, կարողանում է Շուշիի ու Հադրութի կորստից, հազարավոր տղերքի նահատակվելուց, տասնյակ հազարավորների անտուն մնալուց հետո։ Նա դա կարողանում է։ Եվ ինչու այս պարագայում հանգստի չմեկնի Ավինյանը, հարսանեկան ճանապարհորդության չգնա մեկ այլ նախկին իմքայլական եւ ներկա քպ–ական։
Եթե վարչախմբի պարագլուխն իրեն թույլ է տալիս հարսանիք գնալ եւ ծրագրում է էլի գնալ, երբ Սեւ լճից փորձում են առաջ գալ, Երասխում անդադար իրավիճակ են սրում, կրակում, ապա մյուսները եւս կգնան եւ հարսանեկան ճանապարհորդության, եւ հարսանիք եւ անգամ փարթի։
Եվ պատահական չէ, որ վարչախմբի պարագլուխն ու իր թիմը ցնցակաթվածի են ենթարկվում, երբ լսում են Արցախ, Շուշի, Դադիվանք, Ավետարանոց տեղանունները, երբ լսում են նահատակ, հերոս, վրեժ, եւ մի շարք այլ բառեր։
Պատահական չէ նաեւ այդքան մեծ թվով զինված մարդկանց ներկայությունը ԱԺ ում եւ նրա շուրջ։ Պատահական ոչինչ չի լինում։ Եվ այս վիճակն էլ երկար չի կարող տեւել։ Սա հակաբնական վիճակ է»։