Խոստացան օրենքի դիկտատուրա, բախվեցինք տգետի դիկտատուրային

Երեւանից հեռու չլինեի, այսօր կլինեի կանաչ տարածքը պաշտպանող ֆիզգորոդոկցիների կողքին, որոնք այսօր բախվեցին նիկոլյան Հայաստանի հետ։

Այդ երկրում ոստիկանները կանաչ տարածքի պահպանման համար փողոց դուրս եկած կիրթ, այս երկրի կայացման համար ավանդ ունեցող մարդկանց, այդ թվում կանանց հարվածում են, քաշքշում, ոստիկանների բառապաշարով ասած՝ կանդալում, արունլվիկ անում, փռում ասֆալտին ու բերման ենթարկում։

Դժվար է նայել այդ կադրերը եւ չքայքայել նյարդերը։ Դժվար է նայել այս ամենը, հիշելով, որ ամիսներ առաջ, ընդամենն ամիսներ առաջ մեր տղերքը զոհվում էին հանուն Հայաստանի, բայց ոչ այս՝ նիկոլյան Հայաստանի։

Հիմա մեր հայրենակիցները նայում են ու մտածում՝ այս ինչ մղումով, ինչ դուխով են բերման ենթարկում, հարվածում, խփում անգամ կանանց։ Մտածել ու զարմանալ պետք չէ, նույն այս մղումով ընդամենն ամիսներ առաջ այս վարչախումբը մահվան էր տանում մեր երեխաներին, թշնամուն նվիրում մեր գյուղերը, քաղաքները, վանքերը, գերեզմանները։
նիկոլն անում է ճիշտ հակառակը, ինչ խոստանում էր 18-ի հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին, հեղափոխությունից հետո։
Խոստացան օրենքի դիկտատուրա, բախվեցինք տգետի դիկտատուրային։
Քիչ մնաց՝ դիմացեք…

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031