Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ: Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել: Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով համոզել, որ ամեն ինչ ըստ օրենքի է արվում:
«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։
Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:
Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Համոզվել ենք, որ նախագահը համաձայն է հանրաքվեին, ինչի մասին ինքը կհայտարարի»
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Վերնատուն» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Վազգեն Մանուկյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում է, թե ինչո՞ւ ԱԱԾ պաշտոնական գրության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը չի վերաբացվել այն ժամանակ, երբ ստացվել է գրությունը:
Բոլոր ժամանակներում, վստահեցնում եմ, որ Սահմանադրական դատարանը եղել է մեր պետության կայացման հիմքում, իր որոշումներով, իր գործունեությամբ նպաստել է երկրում ժողովրդավարության և իրավական պետության կայացմանը, նպաստել է իրավական անվտանգությանը, և վստահեցնում եմ՝ նպաստել է կամ ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից, բախումներից զերծ պահելու համար:
Սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, բայց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում լուրջ-լուրջ նախագծեր է ներկայացնում ու հիմա էլ երկիրը փոթորկած նախագծի հարակից զեկուցող է, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն:
Ազգային ժողովն այսօր փետրվարի 6-ին գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագծերը։ Բոլոր երեք նախագծերն այսօր պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում։
Համաշխարհային հոգեբանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է: 20-րդ դարում այդ քննարկումներն ինտենսիվացան՝ բոլշևիզմի և ֆաշիզմի ժողովրդական իշխանությունների հաղթարշավների հետևանքով։ Դժվար փուլերի, փակ համակարգերի հոգեբանության առանցքային հարցերից մեկը սա է. ինչպե՞ս մնալ մարդ անմարդկային պայմաններում։
Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել և 2 ժամ զրուցել է տպագիր մամուլի խմբագիրների հետ: Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի Հրայր Թովմասյանի վերաբերյալ եղե՞լ են արդյոք կոնկրետ հանձնարարականներ՝ ինչ-որ բան գտնել և նստացնել, պատասխանել է.
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։
«ՀՀ իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ». Շահնազարյան
«Ես իմ պաշտոնին վերադառնալու ցանկություն ունեմ, քանի որ ես համարում եմ, որ ունեմ բավարար և՛ գիտելիք, և՛ փորձ, և՛ հեղինակություն, որ վարեմ այդ պաշտոնը, ես վատ աշխատանք չեմ իրականացրել այնտեղ: Շատ ծրագրեր, որոնք կարող էի անել, մնացին անկատար: Այս պահի դրությամբ առաջնային խնդիրը պատվի և արժանապատվության վերականգնումն է: Ես ցանկություն ունեմ վերադառնալու, բայց եթե ղեկավարությունը չի ընդունում, բնականաբար, այդ ղեկավարության հետ համագործակցելը դժվար կլինի: Հուսով եմ, որ իրենք կվերանայեն իրենց որոշումն իմ անձի և իմ մասնագիտական հնարավորությունների նկատմամբ, գուցե հնարավորություն ընձեռեն, մնացածը ժամանակը ցույց կտա»,- ասաց Արմինե Դավթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ կիրակի օրն ընտանիքով գնացել էին Արցախ՝ որդուն՝ Աշոտին տեսության, ճաշել էին ճամփեզրի ռեստորանում, որից հետո, երբ վճարել է հաշիվը, պարզվել է, որ ՀԴՄ կտրոն իրեն չեն կարողանում տրամադրել։ Վարչապետը ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել էր՝ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորի հացն է ուտում։
Ֆեյսբուքյան հայկական տիրույթում երեկ երեկոյից քննարկումների թեման Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հերթական հայտարարությունն էր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որով նա զսպվածության կոչ էր անում կողմերին:
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարություններին՝ նշեց, որ այդ հայտարարություններում եղած կոչն ուղղված է իշխանություններին, ավելին՝ օրվա իշխանություններն օժտված են այնպիսի «շնորհքով», որ ցածր վարկանիշ ունեցող որևէ մեկին կարող են դարձնել հերոս:
Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերումը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բաժանում և լրիվ ուրիշ հաշվարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապես անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականությունը, և նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրույն մտածել, և նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ և նա, ով չունի։
Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը սկանդալ սարքել իրեն պատկանող ռեստորանում:
Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ժողովրդավարական մշակույթը և ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք…»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակը պետք է լինի իրապես կամավոր, բացառի դատավորների նկատմամբ ցանկացած անձնական եւ քաղաքական ճնշում՝ նախագծված լինելով այնպես, որ վաղ կենսաթոշակը որեւէ ազդեցություն չունենա քննվող գործերի ելքի վրա։
Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հարցի հետ կապված ժառանգությանը՝ մեջբերելով 1in.am-ում հրապարակված հոդվածը, որտեղ խոսվում է յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձից Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկումով` երկու պատճառով. նախ քանի որ, թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել է, որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Այսինքն, վարչապետն առնվազն հնարավորություն կունենա համոզվելու, թե իր աշխատասենյակում զեկուցված գործը որևէ կերպ հիմնավորված է, թե՝ ընդամենը հայտարարություններ են:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը չխորանա, և ամեaն ինչ արել են օրենքի տառին համապատասխան, ինչը, ըստ նրա՝ արտացոլված է նաև ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանություններում: