1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այս հարցերի շուրջ աշխատում են Արցախի իշխանությունների հետ։

«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»,– նշեց Արմեն Գրիգորյանը։

Խոսելով խաղաղության օրակարգի մասին, Գրիգորյանն ասաց․ «Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930