«Մեկ անձ բերման է ենթարկվել, նյութեր են նախապատրաստվում»․ ոստիկանությունը՝ զոհված զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ միջադեպ է գրանցվել 44-օրյա պատերզմում զոհված զինծառայողների ծնողների և 2 քաղաքացու միջև։

Ըստ ծնողների՝ այդ տղամարդիկ հատուկ էին եկել այդտեղ, որպեսզի սադրեին և բախում հրահրեին, և  նրանցից մեկը Ռոման Բաղդասարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցը։

Տղամարդկանցից մեկը հասցրեց փախուստի դիմել, իսկ մյուս տղամարդու և զոհվածների հարազատների միջև բախում սկսվեց, որին միջամտեցին ոստիկանության աշխատակիցները։ Ոստիկաններին հաջողվեց այդ տղամարդուն հեռացնել տարածքից։

Ծնոնղները դեպքի վայրում ոստիկաններին հարցրեցին, թե ո՞ւր տարան Ռոման Բաղդասարյանին, ի պատասխան՝ ոստիկանության գնդապետն ասաց՝ Ոստիկանության կենտրոնի բաժին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին փոխանցեցին․

«Մեկ անձ Գլխավոր դատախազության հարակից տարածքից բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին, այս պահին նյութեր են նախապատրաստվում»։

Հարցին՝ բերման ենթարկված անձը Ռոման Բաղդասարյա՞նն է, ոստիկանությունից պատասխանեցին, որ անձի անունը չեն նշում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930