«Ցորենի գինն էլ չի իջնում, մինչև նոր բերքահավաք՝ օգոստոս, սեպտեմբեր, չի իջնի: Պահանջարկը շատ մեծ է, պատկերացրեք՝ շուկայում բավականին թվով թռչնաֆաբրիկաներ դադարեցրել են գործունեությունը, որովհետև ֆուրաժը (կեր) հիմնականում ստանում էին Ռուսաստանից: Մենք այստեղ եգիպտացորեն, սոյա չունենք, ամբողջությամբ դրսից ենք բերում, գարին քիչ է, հետո էլ մեզ չի փրկում դա»,- մեզ հետ զրույցում ասաց թռչնաբույծների միության նախագահը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ից աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հաջորդ օրը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, իսկ արդեն 9-ից մեկնարկեցին Լավրովի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցեց նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ուղևորվել էր Արարատի մարզ և ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել՝ առաջին կանգառը Արարատի մարզի Դեղձուտ համայնքն է։ Գրառմանը կից Փաշինյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ողջունում են նրան և քաջալերող խոսքեր ասում․
Այսօր Արարատ քաղաքում նախատեսված է նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը, ինչպես նաև՝ նոր զբոսայգու բացումը: Այս միջոցառումներին նախատեսված է նաև աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:
Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից: Վճիռը կայացվել է հունիսի 7-ին:
Անցած տարվանից շրջիկ առևտրի կետերը գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Երևանում առանձնացվել ու կահավորվել է 52 կետ: Գործունեության սկսելու համար տնտեսվարողները քաղաքապետարան պետք է ներկայացնեն դիմում-հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը. տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ), դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը, շրջիկ առևտրի կետի լուսանկարներ, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճենը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշում: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:
«Իրենք գիտեին՝ ես ընդդիմություն եմ հոգով և իրենց ենթարկվողը չեմ. կրճատման անվան տակ փորձեցին ինձնից ազատվել»,- 168.am-ի հետ զրույցն այսպես է սկսում Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը, որն օրերս ծանուցում է ստացել, որ ազատված է աշխատանքից:
«Պատերազմի նախաձեռնողը եղել է Նիկոլը, ուրեմն թող պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
«Մեր խնդիրը մեկն է՝ մեր որդիների զոհվելու համար բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն՝ սկսած առաջին դեմքից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Ո՞ւր մնաց «մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Միրզոյան-Լավրով մամուլի ասուլիսը բավականին ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում, որոնք դեռ երկար կքննարկվեն ու կպարզաբանվեն:
Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է, թանկացել են ալյուրը, շաքարավազը, բուսայուղը, միսը, կաթնամթերքը, միրգը, բանջարեղենը։ Միայն բանջարեղենի շուկայում այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է ավելի քան 51 տոկոս։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) վերջին հարցումների արտաքին քաղաքական և անվտանգային բաղադրիչը` հասկանալու համար արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու մանդատ։
Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը: Նիկոլի կապիտուլյացիայի տակ մնացած Արարատ Միրզոյանն ասում է, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում դիզվառելիքի հայտնի գործով հերթական դատական նիստն էր, սակայն վկաների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 7-ը։
#ՀԻՄԱ։ Ավան և Նոր Նորքի դատարանում մեկնարկում է դիզվառելիքի գործով հերթական նիստը. ՈւՂԻՂ։
Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրավական ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Սահմանադրությունը, և որքանո՞վ են դրանք իրատեսական, 168.am-ի հետ զրույցում մանրամասնում են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Երևանում հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ին հայտնեց, որ հունիսի 6-ին ժամը 13:25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է […]
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընրություններից շուրջ կես տարի անց իրավիճակը հանդարտվել է։
Վերջին ժամանակներում մեր իրականության մեջ հաստատուն կերպով իր տեղն է գտել այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին Շտապ բուժօգնության բժիշկների վրա հարձակումներն են:
Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։ Նրա նկատմամբ 2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ։
Կառավարությունը վատնում է բյուջեն. Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ գումարը, որը մարդը ստանում է՝ որպես աշխատավարձ, նվեր կամ ժառանգություն, նույնպես գույք է և համարվում է մարդու սեփականությունը: Պետությունը չի կարող մարդու անձնական գույքը, այս դեպքում՝ ֆինանսները, տնօրինելու պայմաններ սահմանել: Երբ մարդուն պետությունը ստիպում է գումարը ծախսել անկանխիկ եղանակով, ապա ուղղակի միջամտում է սեփականության իրավունքի իրացմանը»,- նշեց իրավաբանը:
«Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։
Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու՝ կրկին ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը, երեկ՝ ուշ երեկոյան, կրկին աչքի է ընկել, մեղմ ասած, տարօրինակ վարքագծով՝ հերթական անգամ հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտնելով Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ:
Ինչո՞ւ պետք է կասեցնել «Սորոսի» գործունեությունը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը և, դիմելով ՀՀ ոստիկանությանը, գրել է․ «ՀՀ ոստիկանություն, հունիսի 3-ին Դեմրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ պատրաստելիս՝ ի՞նչու չեք օգտագործում նաև այս և նմանաբնույթ կադրեր:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց, որ Երևանում բողոքի ակցիաների ընթացքում վնասվածքներ ստացած քաղաքացիների մեջ եղել են ստացիոնար բուժման կարիք ունեցող մի քանի քաղաքացիներ։ Նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և հիվանդանոցից դուրս են գրվել։
Երեկ՝ հունիսի 6-ին, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով ևս Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։