Առաջարկում եմ բոլոր տեղահանվածներին կա՛մ բոյկոտել Փաշինյանի հետ հանդիպումը, կա՛մ գնալ հովանոցներով (զոնտիկներով), և չմոռանալ «Նիկոլ, դավաճան» կարգախոսը. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյանտը որոշել է հերթական անգամ խաբել Արցախից տեղահանվածներին։

Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ կառավարությունից հրահանգ է իջեցվել համայնքապետարաններին՝ առ այն, որ այս շաբաթ` ամսի 29-ին, կազմակերպեն և ապահովեն Արցախից տեղահանվածների հանդիպումը վարչապետի հետ, Կ.Դեմիրճյան մարզամշակութային համալիրում։

Ալիևի ներկայացուցիչն իր զրոյացած վարկանիշը փորձելու է վերականգնել հերթական ստերով և մանիպուլացիաներով, ուստի առաջարկում եմ բոլոր տեղահանվածներին կա՛մ բոյկոտել հանդիպումը, կա՛մ գնալ հովանոցներով (զոնտիկներով), և չմոռանալ «Նիկոլ, դավաճան» կարգախոսը։

Հ.Գ. Ապահովելու են նաև ավտոբուսներով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930