Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանի խոսքով՝ այս պահին իրավիճակը համայնքում վերահսկելի է, սակայն եթե թշնամին կարողանում է կրակ արձակել խաղաղ բնակչության ուղղությամբ, նշանակում է՝ իրենք կարողանում են այդ լկտիությունը թույլ տալ իրենց։
Երեկ՝ մայիսի 18-ին, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի է ենթարկել մի ավտոմեքենա՝ իր դիմաց փողոցը փակելու համար:
Հայկական կողմն ունի իրավական հիմավորումներ՝ Ադրբեջանում գործող անկլավների մասով, իսկ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։
Կառավարությունը մեծ տեմպերով ներքին պարտք է կուտակում
Մեր հարաբերությունների երեսնամյա հոբելյանին նվիրված մեր արշավը մեկնարկել ենք դեռեւս Հայաստանի անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից: Ձեզ եւ Ձեր ընթերցողներին առաջարկում են հետեւել մեր ֆեյսբուքյան էջին, որտեղ մենք անդրադարձ ենք կատարում մեր հարաբերությունների կարեւորագույն ձեռքբերումներին, ներկայացնում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանների դիտարկումները եւ մեր ընթացիկ աշխատանքները:
Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ։։
Քիչ հետո՝ 21.20 րոպեին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, կհրապարակի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
Այսօր վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորներն ակցիայի հարյուրավոր մասնակիցներին կրկին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո ներկայիս կապիտուլիանտները կորցված շուրջ 450 հեկտար հողը (շրջանառվում էր 800, բայց դա սխալ թիվ է) դարձրին քաղաքական կապիտալ ու պիտակավորեցին որպես պարտություն։ Դրա հաշվին էլ 2018թ. զավթեցին իշխանությունը։
Վաղ առավոտից ընդդիմությունը սկսել էր անհնազանդության ակցիաները՝ պարբերաբար փակելով մայրաքաղաքի մի քանի ճանապարհահատվածներ: Ոստիկանության վերջին տվյալներով՝ ժամը 14-ի դրությամբ բերման է ենթարկվել 364 քաղաքացի։
Արդյո՞ք ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կա, քանի որ կան տեսանյութեր, որտեղ ոստիկանը քաղաքացուն բերման ենթարկելիս բռունցքով հարվածում է:
«Կյանքին ասել այո՛» հաղորդաշարի հեղինակ, 44-օրյա պատերազմում որդուն՝ Դավիթ Գևորգյանին կորցրած Ալիսա Գևորգյանն իրատեսական չի համարում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը:
Ինչի՞ հաշվին է Տիգրան Ավինյանն ուզում մետրոյի կայարաններ «կառուցել» ու էլեկտրական ավտոբուսներ գնել
Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ ոստիկանության Էրեբունու բաժնում է, որտեղ բերման ենթարկված քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ:
Իսկ որպեսզի ինքներդ համոզվեք հանրավաքի մասնակիցների քանակի և որակի հարցում, մեկ անգամ եկեք Ֆրանսիայի հրապարակ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Ուրախ ավտոբուս։ Առանց նիկոլ Հայաստան։ Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին»։
Քիչ առաջ Կասկադի մերձակայքից՝ մայթեզրից, կարմիրբերետավորների կողմից բերման է ենթարկվել Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը։
Մայիսի 24-ի Երևանի ավագանու նիստում կքննարկվի Երևանի ենթակայության ներքո գտնվող մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման հարցը:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանի համազգեստ կրող ինչ-որ ստահակի ցուցմունքով քիչ առաջ ձերբակալել են Իգոր Խաչատուրովին։ Ասում են՝ իբր Իգորը հարվածել է ոստիկաններից մեկի դոշին, որի արդյունքում վերջինս գիտակցությունը կորցրել է։ Որևէ իրական ապացույց, որ Իգորը նման բան կարող է արած լինել, չկա։ Ու չէր էլ կարող լինել. Իգորն իմ ընկերն է ու ես շատ լավ գիտեմ նրա զուսպ, հավասարակշիռ ու կշռադատված բնավորությունը։ Ոչ ոք նրան չէր կարող հունից հանել։ Իսկ ինքը շատ լավ գիտակցում է, թե ում դեմ է պայքարում, ինչպես ու ինչի համար։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում սկսած անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել հարյուրավոր քաղաքացիների։ Բերման ենթարկվածներն այնքան շատ էին, որ Երևանի ոստիկանական բաժանմունքներում ազատ տեղ չկաև այլևս և օրվա կեսին ստիպված էին արդեն քաղաքացիներին տեղաթոխել ոստիկանության մարզային բաժանմունքներ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանություն, դուք պարտավոր եք խաղաղ ցուցարարների անվտանգ ակցիաների համար ուժեր ապահովել, այլ ոչ թե խաղաղ ցուցարարներին բերման ենթարկել ու դիտորդի նման հետեւել սադրիչների գործողություններին։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ավտոլվացման կայանում գտնվող այս ավտոմեքենայի լուսանկարը՝ գրելով․ «Ոստիկանության հերթական ապօրինությունը. ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան առանց պատճառ ներկայացնելու՝ «ղեկավարության ցուցումով» տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք…
«Թրքաբարո, կեղտոտ, քաղաքական առումով խառնարյուն պահվածք որոշ կարմիրբերետավորների կողմից, որը հանգեցրեց տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր իր բերման ենթարկվելու մանրամասներին և գնահատելով Ոստիկանության գործողությունները:
Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը չեզոք դիրքորոշում որդեգրել
Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանությունը ժամը 10-ի դրությամբ հաղորդում է 155 բերման ենթարկվածի մասին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․
Գործադիրը հաստատել է Կառավարության օրակարգում որպես չզեկուցվող հարց ներառված Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը:
Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակում Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ:
«Վստահ կարող եմ ասել, որ Արագածավանի 90 տոկոսից ավելին դեմ է խոշորացմանը, մեզ պետք չէ՛ այդ խոշորացումը։ Արագածավանն արդեն իսկ խոշորացված համայնք է, ունի մի քանի հազար բնակիչ, կան դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, հանքեր, մեր համայնքի բյուջեն մեծ է, մենք չենք ուզում, որ մեր բյուջեն տանեն Թալին ու ինչ-որ անհասկանալի խմբակ դա տնօրինի։ Եթե կարծում են, որ Արագածավանը ձայն է տալու Տավրոս Սափեյանին, ապա չարաչար սխալվում են։ Իշխանությունը թող լավ իմանա, իրենց պատկերացրածի լրիվ հակառակ էֆեկտն է լինելու, այս անգամ ոչ ոք չի խաբվելու իրենց սուտ խոստումներին։ Բոլորն էլ նույնն են, գյուղացին հոգնել է արդեն այդ կեղծիքից, մեզ միայն ընտրությունների ժամանակ են հիշում․․․»,- ասացին մեր զրուցակիցները։