«Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան․․․ Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։

Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։

Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։

Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։

Եթե այսպես գնաց՝ վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չենք ունենալու։

Այդ մասնագիտությունները պետական հոգածության եւ հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։

Բայց երեւի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։

Մնում է՝ նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Հ.Գ. Ի դեպ, դեռեւս 2020-ին հաստատված Ազգային Անվտանգության Ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031