«Եթե մարզպետն իր խոսքի տեր տղա է, թող հարցը լուծի․․․ եթե հոսանքի անջատումները կրկնվեց, միայն փողոց փակելով չենք սահմանափակվելու»․ Ակնալճի բնակիչներ
Արամավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներն այսօր ի դժգոհություն էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։
Մեծամոր խոշորացված համայնքի կազմում ընգրկված Ակնալիճ գյուղի բնակիչներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ սկզբում իրավիճակը լարված է եղել, և որ հանդարտվել է իայն այն ժամանակ, երբ ժամանել են պաշտոնատար անձինք ու խոսատացել՝ խնդրին լուծում տալ։
«Էդ հոսանքը մեզ պետք ա, որ հորերի պոմպերն աշխատեն, դաշտերը կարողնանաք ջրել, բայց օրվա մեծ մասը հոսանք չկա, ինչքա՞ն կարելի է։ Մենք մեր պահանջը հստակ դրել ենք, հոսանքի անջատումներ չպետք է լինեն, եթե էլի էս հաճախականությամբ կրկնվեց, միայն փողոց փակելով չենք սահմանափակվելու։ Արմավիրի մարզպետն էլ, համայքնապետն էլ խոստացան, որ լուծում կտան, եթե մարզպետն իր խոսքի տեր տղա է, թող հարցը շուտ լուծի․․․»,- ասացին գյուղացիները։
Մեծամոր համայքնի Ակնալիճ բնակավայրի աշխատակազմից 168.am-ին փոխանցեցինք, որ ճանապարհը ընդամենը 5 րոպեով է փակվել, այս պահին համապատասխան ոլորտների աշխատակիցները զբաղվում են խնդրով․
«Համայնքի ղեկավարն ու մարզպետը եկան, համապատասխան ղեկավարներին կանչեցին գյուղապետարան և քննարոկւմ տեղի ունեցավ։ Հրահանգվեց, որ ամեն մեկն իր ոլորտին առնչվող պարտականությունները կատարի և զեկուցի պարոն մարզպետին։ Դրանից հետո ժողովուրդը գնացին իրենց գործերին։ Փողոց փակելը մի 5 րոպե տևեց, բայց դա չէ էականը, կարևորը, որ հարցը ունենա դրական լուծում։ Մարդկանց հիմանկան պահանջն է, որ հոսանք ուենենան, թե՛ գյուղում, թե՛ դաշտերում, քանի որ խորքային հորերը հոսանքով են աշխատում, եթե հոսանք չեղավ՝ չի աշխատի»։