
«Մի ավելացրեք այս երկրի ստի ու կեղծիքի քանակը, որն արտադրում է անհայրենիք Նիկոլը»․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Պրոֆեսիոնալներով» հավաքվածները․․․
Մի քանի ժամ է կարդում եմ, թե որքան պրոֆեսիոնալ ու բարձր դատավոր է Արմեն Գրիգորյանին սպանածը։ Ձեր սեփական սկզբունքներն իմ գործը չեն, որքան ուզում եք՝ գետնով տվեք, բայց իրավունք չունեք ոտնատակ տալ իրականությունը։ Մի ավելացրեք այս երկրի ստի ու կեղծիքի քանակը, որն արտադրում է անհայրենիք Նիկոլը։
Եթե այսքան մակերեսային է պատասխանատվությունը մի քանի օր առաջ կատարված սպանության հանդեպ, վախենում եմ պատկերացնել, թե որ գրողի ծոցն է գնալու Հայաստանի դավաճաններին պատժելու ձեր պատրաստակամությունը»։