«Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»…»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարուքյանը խառնվել է իրար. կարծել է, թե «սպառնըմ եմ»…

Փաստորեն հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը սեփականաշնորհող կա՝ Էդմոն Մարուքյան։ Երեկվա սարկազմս, թե օրենսդրական նախաձեռնությամբ փորձելու եմ հստակեցնել հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթն ու արգելել, որ նա իր շեֆին այլեւս իրավունք չունենա քծնել, ոտքերը լիզել, ամեն էշություն արդարացնել, համարել է իր անձի նկատմամբ իբր ոտնձգություն ու մի խղճուկ գրառումով անդրադարձել գրությանս։

Փաստեմ երկու բան. մարդն արդեն սեփականաշնորհել է պաշտոնն ու համարում է, որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով միակ դեսպանն ինքն է։ (Թող լինի, բարով վայելի, միայն լոգանք հետո ընդունի…)։

Երկրորդը՝ չեմ հասկանում ուղղակի՝ ամեն ինչ փողով, գումարով հաշվելու այդ հիվանդությունը Մարուքյանը ինչպե՞ս է ձեռք բերել։ Թող նա բացատրի։ Բայց իր շատ սիրելի Ալեն Սիմոնյանից հետո որ Մարուքյանն է խոսում իբր պատգամավորական աշխատավարձից չզրկվելու մասին, դա արդեն լուրջ կասկած է հարուցում։

Ավարտեմ կարճ՝ շատ թող չանհանգստանա, օրենքի փոփոխության առաջարկ չեմ անելու, նա էլ մնալու է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Բայց նախորդ գրառումս որ ուշադիր կարդա, կհասկանա՝ Նիկոլի համար լավ պարած դեսպան, բոլոր հետեւանքներով հանդերձ…

Աա, չեմ սպառնըմ… Փաստն եմ արձանագրում»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր․

«ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, հասկանալով, որ խելոք և գլուխը կախ սեպտեմբերից պետք է գնա ԱԺ, այլապես մանդատից ու աշխատավարձից զրկվելու է, մի լավաշ է հրապարակել, թե գնալու է ԱԺ, որ Էդմոն Մարուքյանի լիազորությունները սահնանափակի օրենքով: Վայ Գեղամ, Գեղամ, երբ լրագրող էիր հենց գիտեի, թե լուրջ մարդ ես»:

Տեսանյութեր

Լրահոս