«Այսօր՝ համացանցի դարում, Հայաստանում մարդկանց միավորող միակ գաղափարը մնացել է ՓՈՂԸ: Միայն ՓՈՂԸ». Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտածելու բան է. Նախորդ խոշորագույն հեղափոխությունը՝ գրատպության գյուտը օգնեց հայությանը՝ կրթվել ու զարգանալ, պետականազուրկ վիճակում վերագտնել ու ցեմենտել հավաքական ինքնությունը, ընթանալ համաշխարհային թրենդներին համաքայլ, կրկին դառնալ համաշխարհային քաղաքակրթության փոքր երակներից մեկը, ձևկերպել ու հաջորդ սերունդներին փոխանցել մեր հավաքական շահերը:

Ու դա արեց էլիտան՝ հայ վաճառականությունը, հոգևորականությունը, մտավորականությունն ու մյուսները…

Վերջին հեղափոխությունը՝ ինտերնետի գյուտը, սոցցանցերն ու ինֆորմացիոն հեղափոխությունը ճիշտ հակառակ էֆեկտն ունեցան՝ փշրելով մեր ինքնությունն ու կործանման հասցնելով հայ ժողովրդին:

Այսօր՝ համացանցի դարում, Հայաստանում մարդկանց միավորող միակ գաղափարը մնացել է ՓՈՂԸ: Միայն ՓՈՂԸ: Անգամ ոչ մեր հավաքական անվտանգությունն ու ապահովությունը: Շատ վիրավորական է հնչում, բայց իրար չխաբենք, այսօր դա այդպես է:

Ու դա մեր էլիտա կոչվածի ձախողումն էր: Նոր էպոխան չհասկացած, փողապաշտ, անկիրթ, աներազանք ու համաշխարհային ինֆորմացիոն հեղափոխությանն անպատրաստ էլիտայի դավաճանության հետևանքն էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031