«Այս է պատճառը, որ գժոն հավաստիացնում է՝ ոչ թե մենակ ես, այլ ողջ Հայաստանն է սկսել լորդի պես ապրել». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Ֆարմանյանի գրառման նկատմամբ այսքան ծանր արձագանքը մի բանի մասին է խոսում․ Նիկոլը վախեր ունի՝ ստանալու «գռփողի» և «ժողովրդին վերևից նայողի» արդար պիտակ։

«Հողատու», «դավաճան» և մնացած պիտակներից չի վախենում․ ստեղ ասում ա՝ «նրանց զոհել եմ, որ դուք լավ ապրեք»։

Բայց ցոփ ու շվայտ կյանքի մեղադրանքի դեմ ոչինչ ասելու չունի, և դրա համար այդ մասին բարձրաձայնող Ֆարմանյանին պատասխանում են այլ կոնտեքստով, իբր վերջինս ծաղրել է նրանց տեսքը։

Տեսքն, անշուշտ, այժմ կերած-խմած ու հղփացածի է, բայց կարևորը դա չէ։ Կարևորը լորդի, միլիարդատերի վայել ապրելակերպն է, որ պետք է ամեն գնով թաքուն պահել։

Այս է պատճառը, որ Աննան ու մնացածները աղիողորմ Ֆարմանյան են խփում, քանզի մարդը թույլ տեղին է սխմել։

Այս է պատճառը, որ գժոն հավաստիացնում է՝ ոչ թե մենակ ես, այլ ողջ Հայաստանն է սկսել լորդի պես ապրել։

Ցավոտ տեղերին` այդպես․ սրանց թալանչի լինելը և սեփական ժողովրդից իրենց վեր դասելը պարտադիր է բացահայտել։

Տեսանյութեր

Լրահոս