Մայր ու աղջիկ արագորեն փողոցից միացան երթին:
Ընդդիմադիրները քայլերթով հասան Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ:
Մեր առաքելությունը կատարված է, շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ. Հայկ Մամիջանյան:
Մենք կարողացանք ապահովել այս շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը. Արամ Վարդևանյան:
Հիփոթեքի շուկան «տաքացել» է
Կամ վախենում են, կամ այդպես են մտածում, մեզ վախկոտ դիպլոմատներ պետք չեն. Տիգրան Քոչարյան:
Հարյուրավոր հատուկջոկատայիններ ու ոստիկանության այլ ծառայողներ՝ ԿԳՄՍ նախարարության փակ մուտքերի մոտ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտան ԱԳՆ շենք: Նրանք ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հայտնեցին, որ եկել են ասելու՝ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր նախընտրական խոստումը, մասնավորապես՝ շեղվել է «անջատում՝ հանուն փրկության» բանաձևից: Այսինքն, նա ստել է և դրա պատճառով կորցրել է իր լեգիտիմությունը, ըստ այդմ՝ ժողովրդին ներկայացնելու իրավունք չունի:
Պատգամավորները «պատ են կազմում» ոստիկանների ու ժողովրդի միջև և հանդարտեցնում իրավիճակը։
«Նիկոլ, դավաճան» վանկարկումներ՝ նախարարությունների շենքի մոտ:
Իրադրությունը լարվեց. հարյուրավոր կարմիրբերետավորներ փորձում են բացել նախարարությունների «մուտքերը»:
Կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ փորձում են բացել նախարարությունների մուտքերը. բախում սկսվեց:
Պղնձանյութի համար մեր սահմանած արտահանման տուրքը հանում ենք. Բաբկեն Թունյան։
Հովիկ Աղազարյանն առաջարկում է պղնձանյութը պրոգրեսիվ հարկել։
ԿԳՄՍ նախարարության մուտքերի մոտ իրավիճակը լարվեց։
Երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մուտք գործեցին ՀՀ ԱԳՆ։
Պատգամավորները ԱԳՆ մտնելու համար բանակցում են փոխոստիկանապետներ Հովհաննիսյանի և Ցուցուլյանի հետ։
Գուրգեն Արսենյանն առաջարկում է ԱԺ-ում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպքում զրկել մեկ նստաշրջան:
Հավատարմագրումից զրկված լրագրողին ԶԼՄ-ն կարող է փոխարինել այլ լրագրողով. Արթուր Հովհաննիսյան։
Արցախի փոքրիկ դրոշներով «Արցախ» գրություն՝ ԱԳՆ-ի պատուհաններին:
Որ դեպքում է լրագրողը զրկվելու հավատարմագրումից:
Յարխուշտա՝ ՀՀ ԱԳՆ մուտքերի մոտ:
#Հիմա. Ի՞նչ է կատարվում նախարարությունների շենքերի մոտ. ՈՒՂԻՂ:
Երևանի և այլ ՏԻՄ-երի բյուջեների նախագծերում փոփոխություններ կկատարվեն:
«Ցավում եմ՝ մեջները մարդիկ կային, որոնց մինչև այս ամեն ինչը (երևի լավ չէի ճանաչում) հարգում էի, հիմա հասկացա, որ անգամ բարևիս արժանի չեն եղել, ուր մնաց՝ ավելի լուրջ վերաբերմունքի: Բայց նրանք այդքան չկան, որ նրանցից խոսենք, որովհետև չարիքի մայր մեղուն Նիկոլ Փաշինյանն է: Այն պահից, երբ կվերանա Նիկոլի քաղաքական գոյությունը, այդ պահից բոլոր սպասարկուները կդառնան պարզապես պատմության աղբամանում նետված ու վերաօգտագործման չենթակա, տոքսիկ թափոններ»,- ԱԳՆ շենքի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմին՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը:
Սա խաղաղություն չէ, սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է. Տիգրան Աբրահամյան:
Նախարարությունների «պաշարմանը» նոր խումբ է միանում:
Աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոն չի պաշտպանի մեր շահերը քանի դեռ մենք ոտքի չենք կանգնել. Աննա Գրիգորյան:
«Նպատակն է արգելափակել մասնավորապես ԱԳՆ շենքը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»:
Նախարարությունների շենքերի ներսից ողջունում են բողոքի ակցիայի մասնակիցներին: