«Աստծո ողորմությունն է, որ մեզ դեռ պահում է». Տեր Ներսես քահանա Ասրյան

Արցախահայությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է իրականացնում, որին, բացի սովորական քաղաքացիներից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում են բոլոր պետական այրերն ու պետական կառույցների աշխատակիցները։

Հանրահավաքի մեկնարկը տվեց Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ  Տեր Ներսես Գարեգին Ասրյանը՝ հայտարարելով, որ այսօր վերջապես պետք է բոլորը հասկանան եղած իրողությունը։

«Ժամանակն է, որ հենց այս իրողության շուրջ վերջապես կարողանանք համախմբվել, եթե որևէ այլ անձ, արժեք, գաղափարախոսություն մեզ չի կարող համախմբել, երբ այնքան խորն են մեր հակասությունները, երբ կարծես թե բոլորս տարբեր ուղղություններով ենք ձգվում։ Ժամանակն է՝ վերջապես սկսենք լսել իրար, հասկանալ իրար, ներել իրար և մեր շեշտադրումները դնել մեր նմանությունների վրա, ոչ թե տարբերազատումների։ Ժամանակն է վերջապես, որ Աստծո մեզ պարզած ողորմության ձեռքը բռնենք, որովհետև այս պահին մեր ներկայությունն այստեղ, մեր գոյությունն այստեղ դեմ է բնության օրենքներին, որովհետև այն սխալները, որ գործել ու շարունակում ենք գործել առ այս պահը՝ բացարձակապես որևէ տրամաբանությամբ չի ենթարկեցնում այն իրողություններին, որ մենք դեռ կանք և այստեղ ենք։ Աստծո ողորմությունն է, որ դեռ մեզ պահում է»,- իր խոսքում նշեց քահանան՝ ընդգծելով, որ դեռևս կարող են ներս մտնել Աստծո ողորմածության բաց դռնով։

Կարդացեք նաև

«Վիճակը ծանր է, շատ ծանր, բայց անհույս վիճակներ երբեք չկան, երբ ազգը համախմբված է և հույսը դնում է իր ու Աստծո վրա»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս