ՀՀ Նախագահը 2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը:
Հայաստանն իր անդամակցության օրվանից նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր՝ իրականացնելու ԵԽ անդամակցությամբ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները: Հայաստանը վավերացրել է անդամակցությամբ ստանձնած բոլոր կոնվենցիաները, ինչպես նաև, ընդունել կամ ընթացք տվել ներքին օրենսդրությանն առնչվող մի շարք օրինագծերի:
Մայիսի 19-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող շինարարական արտադրամասի պահեստում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց իրավունքների պաշտպանությամբ:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում մայիսի 18-ից 26-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Չէի կարող չասել: Արա էս ո՞ւր հասանք… Տո թքած ունեմ ես տոլերանտության վրա էլ, սեռական փոքրամասնությունների ու դրանց իրավունքների եվ հավասարության վրա էլ, դրանց պաշտպանողների ու սատարողների վրա էլ ու նման PR-ի վրա էլ:
Մայիսի 18-ին Ժ.20:00-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն Թումանյանի ՈԲ ՕՀ ոստ. մայոր Հովսեփյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժ.14:00-ի սահմաններում Աթան գյուղի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:
Նախօրեին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի` արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում` նվիրված քաղաքի ազատագրման 23-ամյակին:
Մայիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆանտան-Չարենցավան ճանապարհին վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Ժամը 10:00-ի սահմաններում Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Պապիկյանի վարած Volkswagen Passat մակնիշի 21 ՍՕ 878 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Համլետ Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 05 ԼԼ 823 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։
եզ հայտնի է դարձել, որ հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկրորդ՝ Արթուր Գեղամի Հարությունյանը (Պալաչ-2), որը երկար ժամանակ բնակվել է Բելգիայում, և որին ըստ ամենայնի, ծառուկյանական թիմն է ներքաշել ընտրապայքարի մեջ, «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի մորաքրոջ որդին է:
Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետեւանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպված հետաձգել է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանը:
Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են:
Երբ ինչ-որ միջոցառուների, ծնունդի, հարսանիքի եմ գնում, անպայման այնպես եմ անում, որ ընտանիքս ինձ հետ լինի։ Իսկ ահա առանձին տեղեր գնալու համար ժամանակ չի մնում։ Վերջերս Էլենն է գալիս ինձ մոտ՝ թատրոն, դիտում է իմ մեր ներկայացումները։ «Կառավարական համերգի» մեջ երաժշտական կտորներ կան, նա մեզ հավասար երգում, պարում է, վերջում մեզ հավասար հոգնած վերադառնում է տուն։
Կին ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես տեղեկացված լինելով Արարատի մարզի բնակչուհու մոտ գումարի առկայության մասին, խմբի կազմում` մյուս ամբաստանյալի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակչուհու գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ տուժողի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` քաշել է նրա մազերից, ձեռքերով և ոտքերով դեմքին հարվածներ հասցնելու ժամանակ, վերջինս տաբատի գրպանից հանել է նրա մոտ եղած ողջ գումարը…
Մայիսի 16-ին՝ ժամը 22:30-ին, տանը, վիճաբանության ժամանակ, նախկին ընկեր, 31-ամյա Մարտիրոսը ձեռքերով հարվածել է նախկին ընկերուհու՝ 28-ամյա Աստղիկի գլխին և պատճառել ֆիզիկական ցավ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 17, 17/1, 19, 21, 25, 36, 38, 40 համարների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2015 թ. հունվարի 2-ին, ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս էր եկել տնից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից և նրա գտնվելու վայրն անհայտ էր։
Չափից ավելի փայլփլուն շորիկները, կոշիկները նորաձևությունից դուրս են։ Համապատասխան վայր գնալուց գուցե կարելի է հագնել դրանք, սակայն առավոտյան դասի գնալիս դա հակաթրենդ է։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գորիսի մանկական զբոսայգում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Գագիկ Վ.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Արտավազդ Տ.-ին` պատճառելով վնասվածքները:
«Ասում են, որ հայ տղամարդն այս կյանքում երեք պարտավորվածություն ունի, ես դրանց կավելացնեի չորրորդը, որ պետք է պահի հայրենիքի սահմանները: Ես ցանկանում էի ուսումս շարունակել, նոր գալ բանակ, այն էլ չստացվեց, ցավոք սրտի: Մի կողմից էլ սա ավելի լավ է, հասունացած կգնամ եւ ավելի լավ իմ գործունեությունը կշարունակեմ»:
Թանգարանների միջազգային խորհուրդը 1977 թվականի մայիսի 18-ը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այն ամենամյա տոն է, որը հավելյալ առիթ է հանդիսանում հասարակության մեջ բարձրացնելու տեղեկացվածությունը թանգարանների մասին: Աշխարհում ավելի քան 150 երկիր, այդ թվումч Հայաստանը եւ Արցախը ամեն տարի նշում են այդ օրը, որը 1997 թվականից ավելի շատ հայտնի է իր թանգարանային գիշերներով:
2013թ.-ի վերջին, կարծեմ հոկտեմբերին, Պուտինը եկավ Ադրբեջան: Նա հենց այնպես չեկավ, այլ եկավ, որպեսզի իր առաջ ծնկի բերի Ադրբեջանը: Առաջին հերթին՝ նա մեր առաջնորդից ստացավ ահռելի կաշառք: Ասում են, մենք ճշգրիտ չենք կարող ենք իմանալ, ասում են ՝ ոչ ավել, ոչ պակաս, դա 5 միլիարդ դոլար է: Ստացավ, եւ ձեւ արեցին, որ Ադրբեջանը իբր Ռուսաստանից ինչ-որ զենք է գնել; Իրականում , դա հնոտիք է եւ բացարձակապես պետք չէր:
50-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 16-ին՝ ժամը 16:00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, հարսը` եղունգներով ճանկռել է իր ձեռքերի դաստակները և պատճառել վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։