03 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:23 22.05.2015 | 4 չինուհի Երևանում ենթարկվել է շահագործման. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Չինաստանի երեք քաղաքացիների կողմից Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

14:39 22.05.2015 | Նոր նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Եղիազար Վոլոդիայի Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ:

14:17 22.05.2015 | «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ՀԷՑ-ի նոր առաջարկը հերթական անօրինականությունն է». Դավիթ Հարությունյան

Հսկայական թվով անօրինականությունները, որոնք կատարվել և կատարվում են ՀԷՑ-ում, ժամանակին ներկայացվել է Լիբերալ ժողովրդավարական կուսակցության կողմից և ձեռնարկվել էր նախաձեռնություն ընդդեմ ապօրինի թանկացումների:

14:17 22.05.2015 | ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` Արմավիրի մանկապարտեզներում թունավորման դեպքի մասին

Մանկապարտեզների աշխատակիցների, ինչպես նաև երեխաների առողջական վիճակի հսկողությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահվող գործողություն է, որն ուղղված է դրսից ներթափանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն:

14:04 22.05.2015 | Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

13:56 22.05.2015 | Բակո Սահակյանը ստորագրել է ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

13:45 22.05.2015 | Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

13:22 22.05.2015 | Շրջանավարտները վարչապետին ու նախարարին վալսի հրավիրեցին. news.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ մայիսի 22-ին, շրջանավարտների հետ վալս են պարել Երեւանի Մալաթիա Սեբաստաիա վարչական շրջանի 112 դպրոցում Վերջին զանգի միջոցառման ժամանակ։

13:10 22.05.2015 | «Որևէ փաստ չկա, և նպատակը մեկն է՝ ամեն գնով Գոհար Ենոքյանին ներքաշել հորինված պատմության մեջ՝ գույքային խնդիրներ լուծելու համար». փաստաբան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը, ով իրականացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպանությունը, 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հարցերին պատասխանելով՝ անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրելու համար ունեն բավարար ապացույցներ:

12:54 22.05.2015 | Աղիքային վարակ՝ Արմավիրի մանկապարտեզներում

Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ:

12:45 22.05.2015 | Արդյո՞ք Դավութօղլուի «արդար հիշողություն» դրույթն արդարություն կբերի

Այլ կերպ ասած` Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կամ Ռուանդայի ցեղասպանությունը չեն դադարի հանցանք լինելուց՝ անգամ, եթե դրանց մասին հիշողությունը փոփոխվի:
Հեղինակի դրույթի երրորդ թերությունն այն է, որ Դավութօղլուն չի նշում՝ արդյո՞ք թուրքական կորուստների ճանաչումը հայկական կողմից կբերի «արդար հիշողության»: Ենթադրենք, Հայաստանի կառավարությունը ցավակցում է Առաջին աշխարհամարտում զոհված թուրքերի հետնորդներին:

12:41 22.05.2015 | Շրջանավարտները՝ ղեկին. Այսօր ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել արդեն 29 տրանսպորտային միջոց

Մայիսի 22-ին, ժամը 12.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:

11:35 22.05.2015 | Ինչո՞ւ էր Միշել Պլանտինին այցելել Հայաստան. «ՀԺ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ էր նշված՝ ոչ պաշտոնական այցով, Երևան էր ժամանել Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։

11:29 22.05.2015 | Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովհաննես Թոքմաջյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:

11:25 22.05.2015 | Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ:

11:23 22.05.2015 | «Արարատ հայաթ»՝ Ջերմուկում. «ՀԺ»

Մայիսի 29-ին Ջերմուկում մեծ շուքով բացվելու է «Արարատ Հայաթ» հյուրանոցը, որի սեփականատերը Աժ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է։ Սեր տեղեկություններով, նորակառույց հյուրանոցի բացմանը ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը։

11:06 22.05.2015 | Թեկնածուն կտրել է Ծառուկյանի նկարը և նամակի հետ ուղարկել նրան. «Ժամանակ»

«Ես հարգում եմ Ծառուկյանին, շարունակելու եմ հարգել, քանի որ նրա հետ, նրա օջախում հաց եմ կիսել, բայց այլեւս ոչ մի կապ չեմ ուզում ունենալ նրա հետ: Բոլոր կամուրջներն այրել եմ ու կապերը խզել: Դրա համար էլ անգամ լուսանկարն եմ երեխաների պես, ջահել սիրահարների պես մկրատով սիրուն երկու մասի բաժանել, որը նույնպես խորհրդանշում է մեր կապի խզումը»:

10:50 22.05.2015 | Գագիկ Ծառուկյանը շուտով կկատարի իր խոստումը. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ եւ սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն` վաղուց:

10:44 22.05.2015 | Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողով Հաագայում

Մայիսի 20-ից 21-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի գլխավորությամբ:

10:38 22.05.2015 | Ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը փրկվել 20-ից ավել կրակոցներից. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ ԱԺ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին:

10:33 22.05.2015 | Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

10:17 22.05.2015 | Ֆրանսահայ գործչին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան. Հիմնադիր խորհրդարան

Երեկ երեկոյան Երեւան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:

10:12 22.05.2015 | Ավստրիայում ՀՀ դեսպանը՝ «Եվրատեսիլ- 2015»-ի և Genealogy-ի մասին. տեսանյութ. NEWS.am STYLE

Վիեննայի կենտրոնում բացված «եվրատեսիլյան ավանի» տաղավարներից մեկում դեսպանատունը Հայաստանի մասին տեղեկություններ է ներկայացնում, իսկ օրեր առաջ դեսպանատունն՝ ի դեմս դեսպան Արման Կիրակոսյանի, հյուրընկալել էր Genealogy խմբի անդամներին:

10:01 22.05.2015 | Ավտովթար` Մանկավարժական համալսարանի դիմաց. կա վիրավոր. shamshyan.com

Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են 24-ամյա Հենրիկ Մելքոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 15 VR 555 համարանիշի և 22-ամյա Սարո Չոլոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 18 VP 881 համարանիշի ավտոմեքենաները:

00:17 22.05.2015 | Խանութի տեսագրող սարքն արձանագրել է 21-ամյա աղջկա կատարած գողությունը

Խանութի տեսագրող սարքն արձանագրել է 21-ամյա աղջկա կատարած գողությունը:

23:55 21.05.2015 | Երևանում քաղաքացիներ են թունավորվել

Մայիսի 21-ին, ժամը 20.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ. Հ.-ն (ծնվ. 1978թ.):

23:55 21.05.2015 | Առևտուր անելու պատրվակով մտել էր խանութ և աննկատ թաքնվել պահեստում

Առևտուր անելու պատրվակով մտել էր խանութ և աննկատ թաքնվել պահեստում:

23:30 21.05.2015 | Լուիզա Ղամբարյան. «Որպես դերասանուհի՝ ինձ հետաքրքիր է սերիալի ձևաչափը, որպես հեռուստադիտող՝ ոչ»

Փառք Աստծո, ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով կարողանում է և՛ լավ աշխատել, և՛ լավ հանգստանալ։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ փոխկապակցված է. առանց լավ հանգստանալու չես կարող աշխատել, առանց լավ աշխատելու էլ չես կարող վայելել վաստակածդ հանգիստը։ Նույնիսկ աշխատանքային ակտիվ շրջաններում ես ժամանակ եմ տրամադրել հանգստի լավ վայրեր մեկնելու համար։

23:18 21.05.2015 | «Եվրատեսիլ 2015». Ուղիղ հեռարձակում

Մասնակցում են 17 երկրներ (Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Չեռնոգորիա, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան): Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցնելու են եզրափակիչ փուլ։

23:10 21.05.2015 | Ոստիկանները խուզարկությամբ մի ամբողջ զինանոց են հայտնաբերել

Ոստիկանությունը բազմիցս հորդորել է մեր քաղաքացիներին` հանձնել ապօրինի զենք-զինամթերքը` հիշեցնելով, որ ինքնակամ հանձնելու դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

  • Page 977 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 972
  • 973
  • 974
  • 975
  • 976
  • 977
  • 978
  • 979
  • 980
  • 981
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը