Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվողի դիակը
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2015 թ. հունվարի 2-ին, ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս էր եկել տնից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից և նրա գտնվելու վայրն անհայտ էր։
Մայիսի 15-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել «Արտաշատ» ջրանցքի Նորաշեն գյուղի հատվածում 40-50 տարեկան տղամարդու դիակի հայտնաբերման մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը Հովհաննես Ղազարյանի դիակն է:
Քննությունը շարունակվում է: