Բաժիններ՝

Կնոջ մազերը քաշել են, ձեռքերով ու ոտքերով հարվածել գոտկատեղին. մեղադրյալներից մեկը նրա քույրն է

Դատարան է ուղարկվել երկու անձի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում նախկինում չդատապարտված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես տեղեկացված լինելով Արարատի մարզի բնակչուհու մոտ գումարի առկայության մասին, խմբի կազմում` մյուս մեղադրյալի հետ, ով տուժողի քույրն է, նախնական համաձայնությամբ՝ գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ զինկոմիսարիատին հարող փողոցում Արարատի մարզի բնակչուհու կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` մյուս ամբաստանյալի կողմից մազերը քաշելու, ձեռքերով և ոտքերով դեմքին հարվածներ հասցնելու ժամանակ, վերջինս տաբատի գրպանից հանել է նրա մոտ եղած ողջ գումարը, որի ընթացքում երիտասարդ ամբաստանյալը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Արարատի մարզի բնակչուհու գոտկատեղի շրջանին, այդ եղանակով բացահայտ հափշտակել նրա մոտ եղած զգալի չափի` 45000 դրամ գումարը և դիմել փախուստի:

Կին ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես տեղեկացված լինելով Արարատի մարզի բնակչուհու մոտ գումարի առկայության մասին, խմբի կազմում` մյուս ամբաստանյալի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակչուհու գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ տուժողի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` քաշել է նրա մազերից, ձեռքերով և ոտքերով դեմքին հարվածներ հասցնելու ժամանակ, վերջինս տաբատի գրպանից հանել է նրա մոտ եղած ողջ գումարը, իսկ մյուս ամբաստանայլը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Դիաննա Եղոյանի գոտկատեղի շրջանին, այդ եղանակով բացահայտ հափշտակել են զգալի չափի` 45000 դրամ գումարը և դիմել փախուստի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս