ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեսպան Միլսին ներկայացրեցին իրենց գործունեությունն ուղղված Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավական ու մարդու իրավունքների լիակատար պաշտպանության ապահովմանը:

Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամորեն հանդես գալ ԱՄՆ-ում ու աշխարհի այլ վայրերում ԼԳԲՏ-ների իրավահավասարության ապահովման դիրքերից: Թե՛ նախկին պետքարտուղար Քլինթոնը, թե՛ ներկայիս պետքարտուղար Քերին խիստ հայտարարություններով դատապարտել են ԼԳԲՏ-ների նկատմամբ խտրականության ու բռնության դրսևորումները՝ ընդգծելով, որ բոլոր մարդիկ ի ծնե ազատ են, հավասար, ունեն արժանապատվություն և իրավունքներ և որ յուրաքանչյուրի համար պետք է ապահովված լինեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները:

ԱՄՆ դեսպանությունն իր Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում է աջակցել է հասարակական կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս Հայաստանում բոլորի համար հավասար իրավունքների ապահովման դիրքերից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031