
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Պապիկյանի վարած Volkswagen Passat մակնիշի 21 ՍՕ 878 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Համլետ Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 05 ԼԼ 823 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Volkswagen-ը հայտնվել է 06-ի վրա:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել գյուղի բնակիչները և այդ պահին նշված հատվածով անցնող վարորդները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: