Նախկին ընկերուհուն խփելով տարել է հյուրանոց. «Փաստինֆո»
Մայիսի 16-ին՝ ժամը 22:30-ին, տանը, վիճաբանության ժամանակ, նախկին ընկեր, 31-ամյա Մարտիրոսը ձեռքերով հարվածել է նախկին ընկերուհու՝ 28-ամյա Աստղիկի գլխին և պատճառել ֆիզիկական ցավ:
Բացի այդ, նախկին ընկերը նաև 300.000 դրամի նյութական վնաս է պատճառել նրանց. կոտրել է հեռուստացույցը, համակարգչի էկրանը, փայտե սեղանը և ննջարանի դռան մետաղյա շարժական հենակը: Դրանից հետո տղամարդն աղջկան իր կամքին հակառակ նստեցրել է տաքսի ավտոմեքենա և տարել Փարաքար գյուղում գտնվող հյուրանոցներից մեկը, սակայն 20 րոպե անց վերադարձրել է նրան:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: