25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

12:41 25.06.2015 | Երբեք չմոռանանք, որ այս անմարդկային և հակահայ ռեժիմը Մարտի 1-ի ծնունդ է. Հիմնադիր խորհրդարան

Կեղեքիչ ռեժիմը իր վայրագ բնույթին համապատասխան փորձեց ուժի ու բռնության միջոցով վախեցնել մեր երիտասարդներին, բայց հանդիպեց շատ ավելի հզոր դիմադրության և նահանջեց:

12:39 25.06.2015 | Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Հունիսի 24-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ 1947 թ. ծնված Ս. Ս.-ը ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տանից (Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղ, 1-ին փողոց) և չի վերադարձել:

12:35 25.06.2015 | Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները. «Գրուզիա օնլայն»

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով, գրում է «Գրուզիա օնլայնը»:

12:35 25.06.2015 | Հայաստանը նշում է լույսի միջազգային տարին

2015թ․ UNESCO-ն ճանաչել է Լույսի միջազգային տարի: Լույսի միջազգային տարին համընդհանուր նախաձեռնություն է, այն նպատակաուղղված է մարդկությանն իրազեկելու լույսի և տեսողական տեխնոլոգիաների կարևորությունն իրենց կյանքում, ապագայի և հասարակության զարգացման հարցում։ Լույսի միջազգային տարին կազմված կլինի համակարգված գործունեությամբ՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթակներում:

11:56 25.06.2015 | Յարխուշտա Բաղրամյան պողոտայում

Յարխուշտա Բաղրամյան պողոտայում

11:40 25.06.2015 | Երևանում ցուցարարները մասնակցում են պողոտայի մաքրման աշխատանքներին. Interfax

Ցուցարարները, որոնք երրորդ գիշերը շարունակ բողոքում են էլկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, քաղաքային հավաքարարների հետ մաքրել են տարածքն ու լվացել ասֆալտը, գրում է Interfax-ը:

11:33 25.06.2015 | Երևանյան պիկետի մասնակիցների տրամադրությունը բարձր է. BBC Russian-ի անդրադարձը

«Պիկետի մասնակիցների տրամադրությունը, ովքեր մնում են Երևանի կենտրոնի Բաղրամյան պողոտայում, բարձր է: Երիտասարդների խումբը պարում էր հայկական պարեր, հավաքվածները ծափահարում էին, ակցիայի մասնակիցներին ջուր էին բաժանում»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

11:25 25.06.2015 | Կայացման փուլեր. «Առավոտ»

Հասարակական շարժումների հստակ կառուցվածքը պետք է ոչ միայն տվյալ նպատակին՝ հոսանքի թանկացման մասին որոշումը չեղարկելուն, հասնելու համար, ոչ միայն հնարավոր սադրանքներից խուսափելու համար, այլեւ ընդհանրապես հասարակության ինքնակազմակերպման ավելի բարձր մակարդակ նվաճելու առումով:

11:18 25.06.2015 | Արտակարգ դեպք՝ Գյումրիում. Հյուրասենյակի առաստաղն ամբողջությամբ փուլ է եկել

Սա Մուշ 2 թաղամասում փլուզման առաջին դեպքը չէ: Սակայն իր ծավալներով խոշորներից է: Հիմնական պատճառն ասում են Գլենդել Հիլզ շինկազմակերպության կողմից արված անորակ շինարարությունն է:

11:10 25.06.2015 | Այսօր որոշ տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

10:46 25.06.2015 | Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները մեզ համար անսպասելի էին. Պենտագոն

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները մեզ համար անսպասելի էին. Պենտագոն

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները իրենց համար անսպասելի են եղել: «Մենք չէինք ցանկանում այդ նոր մարտահրավերները, քանի որ վերջին 15 տարում մենք զբաղված էինք Իրաքով ու Աֆղանստանով, մենք բազմաթիվ գործեր ունեիք աշխարհում: Սակայն հետո անսպասելիորեն նման վարքագիծ եղավ Ռուսաստանի կողմից»,-հայտարարել է գերատեսչության ղեկավարը՝ հանդես գալով ԱՄՆ զինծառայողների առաջ, ովքեր մասնակցում են BALTOPS զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն BALTOPS զորավարժությունները հակակշիռ է համարում Ուկրաինայում ռուսական ագրեսիային:

10:24 25.06.2015 | Electric Yerevan. The Guardian-ի անդրադարձը երևանյան ցույցերին

«Ցուցարարները պառկում են Երևանի փողոցներին: Հարյուրավոր ցուցարարներ չեն ենթարկվում ոստիկանությանը՝ անտեսելով հեռանալու կոչերն ու սպասելով նոր օրվա՝ այդկերպ ուշադրություն հրավիրելով էլեկտրականության սակագնի բարձրացման ու ոստիկանական բռնության նկատմաբմ»,-գրում է The Guardian-ը

10:11 25.06.2015 | Ի՞նչ առանձնազրույց են ունեցել Վլադիմիր Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը. 1in.am

Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը այցելել էր Բաղրամյան պողոտա; Ոստիկանապետը առանձնազրուց է ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

09:05 25.06.2015 | Զարդուշտ Ալիզադե. «Նայեք մեր ժողովուրդների խելքը, կամքը և խիղճը»

Հունիսի 13-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրինք հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հեռանկարների մասին:

23:57 24.06.2015 | Հուզիչ դրվագ Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում այսօր մի փոքրիկ երեխա էր կորել, ում փնտրում էր գրեթե բոլորը:

23:50 24.06.2015 | Ռուսաստանի ֆուտբոլի միության գործկոմը ելույթ է ունեցել այն բանի օգտին, որ Ֆաբիո Կապելլոն մնա հավաքականի մարզչի պաշտոնում

Ռուսաստանի ֆուտբոլի միության ընդհանուր կարծիքն իտալացի մարզչի օգտին է:

23:30 24.06.2015 | Հունիսի 29-ից՝ նոր տեսախցիկներ Երևանում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

23:11 24.06.2015 | «Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում բաժանվել Ռամոսից

Sky Sports-ի լրագրող և փորձագետ Գիյոմ Բալագեն հայտարարել է, որ Սերխիո Ռամոսը կմնա Մադրիդյան ակումբում:

22:50 24.06.2015 | Ֆրանսիայի ԱԳՆ-ն գաղտնալսման սկանդալի պատճառով կանչել է Փարիզում ԱՄՆ իր դեսպանին

Փարիզում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլեյին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ քննարկելու ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ֆրանսիացի ղեկավարների խոսակցությունները գաղտնալսելու հարցը:

22:30 24.06.2015 | Փարիզը 6,2 մլրդ բյուջեով պայքարի մեջ է մտել 2024թ. Օլիմպիադայի անցկացման համար

Ֆրանսիայի մայրաքաղաքը պետք է մրցակցի Բուդապեշտի, Հռոմի, Բոստոնի և Համբուրգի հետ:

22:10 24.06.2015 | «Մեր ջահելները մեզ հետ լինեն, տուն գանք, կոֆե հյուրասիրեն». Ծաղկաշատի բնակիչ

Ծաղկաշատը հանրապետության ծերացող գյուղերից է: Այստեղ ևս բնակչության մեծ մասը միջինից բարձր տարիք ունեցողներ են, որովհետև երիտասարդներին լավ ապրելու ձգտումը տարել է ոչ միայն գյուղից, այլ նաև երկրից:

22:02 24.06.2015 | Արցախի հանրապետական կուսակցությունը ողջունում է «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիաները

Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և հայ կական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս:

21:41 24.06.2015 | Բերման ենթարկվածներ չկան. ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հերքում է Վաղինակ Շուշանյանին. panorama.am

«Բերման ենթարկված ցուցարարներ չկան»,- դիմելով ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացողներին՝ panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել թ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ հերքելով քիչ առաջ ամբիոնից ելույթ ունեցած մեկ այլ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ով հայտարարել էր, թե Բաղրամյան պողոտայից ցուցարար է բերման ենթարկվել:

21:10 24.06.2015 | Ավարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

20:50 24.06.2015 | Մոսկվայի «Դինամոն» բաց կթողնի ևս մեկ Եվրագավաթային մրցաշրջան

Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար ՈւԵՖԱ-ն ավելի է սաստկացրել պատիժը Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:

20:22 24.06.2015 | Աբել Աղանբեկյան. «Էլեկրաէներգետիկան Հայաստանի տնտեսության ամենաշահավետ բնագավառն է»

«Ինձ համար ցավալի է տեղեկանալ, որ նախկինում հաջողությամբ զարգացող այս ոլորտում խնդիրներ են ծագել: Ինքս զբաղվել եմ Հայաստանի էներգետիկ ոլորտի ուսումնասիրմամբ: Դա պետության ամենաշահավետ բնագավառն է: Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիա արտահանելու և ավելցուկով արտադրելու հնարավորություն»:

19:50 24.06.2015 | ԴԱԻՇ-ը սկսել է թողարկել սեփական արտարժույթ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սկսել է թողարկել սեփական դրամներ՝ դինարներ, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում՝ 1 ոսկե դինարը հավասար է 139 դոլարի:

19:30 24.06.2015 | Օսկար Դե Լա Խոյան պատրաստ է պայքարել Մեյվեզեր-Գոլովկին մենամարտի հաղթողի հետ

2009թ. բռնցքամարտից հեռացած ամերիկացին հայտարարել է իր քամ-բեքի պայմանները:

19:10 24.06.2015 | ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի ծառայողները երկու տասնյակից ավել քաղաքացիների հաշվառել են գոյություն չունեցող հասցեում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:

18:50 24.06.2015 | ԵԽԽՎ հանձնաժողովը առաջարկել է հաստատել Ռուսաստանի լիազորությունները՝ պահպանելով պատժամիջոցները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես է եկել ռուսական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների պահպանման օգտին, սակայն առաջարկում է հաստատել նրա լիազորությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

  • Page 917 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 912
  • 913
  • 914
  • 915
  • 916
  • 917
  • 918
  • 919
  • 920
  • 921
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը