17 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:50 23.06.2015 | ՄԱԿ-ի զեկույցը Գազայում իրականացված հատուկ օպերացիայի մասին վրդովվել է Իսրայելին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի հատուկ զեկույցի համաձայն՝ Իսրայելն ու պաղեստինցիները 2014թ. ամռանը իրականացրել են ռազմական հանցագործություններ Գազայի հատվածում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

20:26 23.06.2015 | Սերժ Սարգսյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը:

20:12 23.06.2015 | Ինձ մտահոգում են հրադադարի խախտման դեպքերը Լեռնային Ղարաբաղում. Բան Կի Մուն

«Ինձ շատ է անհանգստացնում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղում, և երկու կողմերն էլ գրեթե ամեն օր մարդկային կորուստներ են ունենում»,– ասել է նա:

20:11 23.06.2015 | Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական խարդախություններ կատարելու մեղադրանքով

Հունիսի 22-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 1977 թ. ծնված Արթին Մ.-ին, որը 2010 թ. մարտի 24-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ֆինանսական խարդախություններ կատարելու մեղադրանքով:

19:59 23.06.2015 | Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

Անհերքելի ճշմարտություն է եւ ժողովրդավարական երկրների համար օրենք, որ հավաքների, երթերի ժամանակ ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:

19:51 23.06.2015 | ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մտահոգված է հանրահավաքի ցրման փաստից. news.am

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մտահոգված է քաղաքացիական խմբերի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի վերջին զարգացումների առնչությամբ՝ ՀՀ կառավարության Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշման հետ կապված:

19:50 23.06.2015 | Սպիտակ տան նախկին շեֆ խոհարարը լեռներում մահացած է հայտնաբերվել

Սպիտակ տան նախկին շեֆ խոհարար Ուոլտեր Շեյբը Նյու Մեքսիկոյի լեռներում մահացած է հայտնաբերվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

19:46 23.06.2015 | Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

19:30 23.06.2015 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 25-ին, 28-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:

19:14 23.06.2015 | Պատրաստ են երթին մասնակցած և բերման ենթարկված քաղաքացիներին անվճար օգնություն տրամադրել (ցանկ)

Էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված երեկ՝ 22.06.2015թ. երթին մասնակցած և դրանով իսկ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ կանգնած քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբաների ցանկը:

19:10 23.06.2015 | Ծեծ և վնասվածքներ Նոր Գեղի գյուղում

Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Էդգար Ա.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել:

18:50 23.06.2015 | Ռուսաստանի ավերիչ ազդեցությունը ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով. Freedom House

Ռուսաստանի ավերիչ ազդեցությունը ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով. Freedom House

Վերջին տասնամյակում Ռուսաստանը առավել զգալի է հեռացել դեմոկրատական չափանիշներից, նշված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում:
Հետազոտողները մատնանշում են, որ ավտորիտար պետությունները դիմել են վճռական քայլերի, որպեսզի արգելափակեն նոր դեմոկրատիայի ձևավորումը Եվրոպայում կամ Եվրասիայում: Սակայն հենց ՌԴ-ն է Freedom House-ի զեկույցն անվանում եվրասիայի խոշորագույն հակադեմոկրատական ուժը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմը բռնակցելն ու Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելը հարուցել է «կասկադի էֆեկտ»՝ ճնշելով դեմոկրատիան հենց Ռուսաստանում ու ոգևորել է հարևան երկրների ռեժիմներին՝ դիմելու նմանատիպ քայլերի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է զեկույցի հեղինակ Սիլվանա Գաբդանկ-Կոլաչկովսկան, անցած տարի Ռուսատանի ավերիչ ազդեցությունը աճել է երկրաչափական պրոգրեսիայով «ռուսական ագրեսիայի ուժեղացման շնորհիվ»:

Նրա խոսքով՝ դեմոկրատիայի ու ազատության ճնշման հետևանքներ զգացվել են Ռուսաստանում ու դրա սահմաններից դուրս: Նա մատնանշում է ինտերնետ-ԶԼՄ-ների հետապնդումները, ընդդիմադիր գործիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումները:

18:30 23.06.2015 | Քննություն է տարվում պարզելու 7-րդ դասարանի երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7-րդ դասարանի աշակերտի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

18:22 23.06.2015 | «Ցույցերն արդարացված են». ի՞նչ է առաջարկում Վազգեն Մանուկյանն այս իրավիճակում. ankakh.com

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Անկախ-ի հետ զրույցում ներկայացրել է Էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակի, բողոքի ցույցերի և հետագա զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն ու առաջարկները: -Պարոն Մանուկյան, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից հետո հասարակական լարվածությունը խորացավ՝ հանգեցնելով վերջին իրադարձություններին: Ինչպե՞ս եք գնահատում բողոքի ցույցերն ու ակտիվիստների պահանջները: -Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես […]

18:10 23.06.2015 | Իրավիճակն Ադրբեջանում շարունակում է վատթարանալ. Freedom House

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Անցումային շրջանի երկրները-2015» զեկույցը, որտեղ անալիզի է ենթարկել 25 պետությունում ստեղծված իրավիճակը՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կենտրոնական Եվրոպա, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:

17:50 23.06.2015 | Կալանավորվել է ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:

17:11 23.06.2015 | «ԵԽԽՎ որոշ անդամներ համառորեն առաջ են մղում Ադրբեջանի ժառանգական ռեժիմի օրակարգը». Հ. Նաղդալյան

Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով Վեհաժողովին իր ընդունած որոշումներով պահել գործընկերության ոգին , ինչպես նաև, չսրել իրավիճակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

16:45 23.06.2015 | Ստեղծում են Քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության կոմիտե

Հիմունքների ընդունմամբ կոմիտե ստեղծելու որոշման և այդ մասին հայտարարելու նպատակով հունիսի 24-ին, չորեքշաբթի օրը, ժամը 12-ին, Քաղաքագետների միության գրասենյակում (Մոսկովյան 33 ա) կազմակերպվում է Հիմնադիրների ժողով՝ մամուլի ներկայությամբ:

16:34 23.06.2015 | «Հայաստանը խեղդող ռուսական էներգետիկ կոնցեռնները նույնպես ԱՄՆ-ի խաղատիկնիկներն են». Տիգրան Խզմալյանի հերթական հարցազրույցը Haqqin.az-ին

«Ընդունված է ասել, որ հայ ժողովուրդը չի ընդվզում սոցիալական խնդիրների պատճառով՝ իր ուժերը մոբիլիզացնելով միայն ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում: Հենց այդ տեսությունն է ընկած երկար տարիների թալանի ու կոռուպցիայի հիմքում»,-հայտարարել է Խզմալյանը:

16:09 23.06.2015 | «Ո´չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին շարունակել բողոքը. «Ռոսբալտ»

«Ո´չ թալանին» ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին շարունակել բողոքը այսօր՝ ժ. 18:00-ին Ազատության հրապարակում, գրում է «Ռոսբալտը»՝ նշելով, որ նրանք պահանջում են ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ակտիվիստներին:

16:04 23.06.2015 | Պահանջում են անհապաղ ազատ արձակել հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց

Բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։

15:46 23.06.2015 | «Այսօր երեկոյան ողջ ընտանիքիս՝ կնոջս ու երկու զավակներիս հետ կլինենք Ազատության հրապարակում». Հայկ Մարության

Քիչ առաջ 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ դերասան Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» հետ, ով օրեր առաջ տեսակոչով միացել էր «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը՝ պայքարելու էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման դեմ:

15:28 23.06.2015 | Մայդան հայկական ձևով. Երևանի բողոքին միանում են մյուս քաղաքները. dialog.ua

«Բողոքի մասնակիցներին մտադիր են միանալ Գյումրի ու Սևան քաղաքների բնակիչները: Այս մասին հայտնել են «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները: Նրանց խոսքով՝ Գյումրիի բնակիչները արդեն միացել են ակցիային, մյուսները քաղաք տանող ճանապարհին են»,-գրում է կայքը:

15:09 23.06.2015 | «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին»

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները:

15:07 23.06.2015 | «Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ». ՍԴՀԿ

Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, չի դիմանում որևիցե քննադատության: Ցուցարարներն իրացնում էին ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ խաղաղ, առանց բռնության կոչերի: Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ: Վստահ ենք, որ ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը:

14:46 23.06.2015 | Երևանում ցուցարարներին դաժանորեն ծեծել են քաղաքացիական հագուստներով ուժայինները. Обозреватель

Обозреватель-ը, անդրադառնալով երևանյան բողոքի ակցիային, գրում է, թե Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներին դաժանորեն ծեծել են քաղաքացիական հագուստներ հագած իրավապահները՝ հղում կատարելով Facebook-ում ակտիվիստ Զառա Հարությունյանի գրառմանը:

14:45 23.06.2015 | ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հորդորում է հրաժարվել ցուցմունքներ տալուց

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք պաշտպանվում և հարգվում է պետության կողմից:

14:34 23.06.2015 | Ոստիկանությունը Երևանում ցրեց «էներգամայդանը». Российская газета

Российская газета-ն «Ոստիկանությունը Երևանում ցրեց «էներգամայդանը» խորագրով հոդվածում անդրադարձել է այսօր Երևանում ոստիկանների կողմից ջրցան մեքենաների օգնությամբ Բաղրամյան պողոտայում նստացույց արող մասնակիցներին փողոցից հեռացնելու հանգամանքին:

14:31 23.06.2015 | «Ես վաղուց սպասելիք չունեմ, բայց չեմ կարող այսօր Ազատության հրապարակում չլինել». Հրանտ Վարդանյան

168.am-ը զրուցեց ռեժիսորի հետ: «Ես վաղուց սպասելիք չունեմ, բայց չեմ կարող այսօր Ազատության հրապարակում չլինել»,- ասաց նա:

14:19 23.06.2015 | Գագիկ Գինոսյանին նարկոդիսպանսերից կվերադարձնեն Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնին

168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց այս պահին Արաբկիրի քննչական բաժնում գտնվող Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

  • Page 920 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 915
  • 916
  • 917
  • 918
  • 919
  • 920
  • 921
  • 922
  • 923
  • 924
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Խեղկատակը մերկ է... ոչ միայն խեղկատակը
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը