« Հաճախ չի կարելի մարդկանց բարիք գործել առանց պատժվելու, առանց տանջվելու: Բայց գոնե մարդկային հոգին հարստացնելու այդ համառության համար արվեստի վարպետներն արժանի են, որ իրենց անունը սրբացվի գոնե`ցավոք գոնե մահից հետո»,- գրել է Ռ. Մեքոնյանը
«Այսօր հարաբերությունները տեր ու ծառայի պատմության նման են, եթե ծառա ես, ուրեմն ծառա ես, նորմալ սեփական կարծիք չես կարող ասել, էն էլ Կովալին, որ էս երկրից, էս պետությունից խաբար չի, չգիտի, թե արևը որտեղից է դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում»,- ասել է Սասուն Միքայելյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին:
Մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
Ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինն իր սիրելի մոդել Նաոմի Քեմփբելին Լոնդոնում գտնվող թանկարժեք տուն է նվիրել: Մասնագետների գնահատմամբ՝ այդ համալիրում գտնվող բնակարանների միջին արժեքը 45 մլն դոլար է:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության նորակառույց մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը կատարեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի հուղարկավորության արարողությանը ներկա էր ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, ով եղել է Հրաչ Մուրադյանի վաղեմի ընկերը: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Հրաչ Մուրադյանը ներգաղթող ընտանիքի զավակ է եղել:
Ապրիլի 6-ից Մեծ Բրիտանիան երկու նոր հարկեր է մտցնում օֆշորային կազմակերպությունների միջոցով էլիտար անշարժ գույքի ձեռք բերելու համար:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը քիչ առաջ ավարտված նիստում որոշել է չմասնակցել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման Ազգային ժողովի ապրիլի 9-ի հատուկ նիստին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 5-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.75 418.48 դրամ: Երեկվա համեմատ դոլարն աննշան թանկացել է՝ 0.07%-ով կամ 0.27 դրամով:
«Այսպես նրանք գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր լցրեցին, և անիվն էլ արագ պտտեցին: Չմիավորվելու, համատեղ հանդես չգալու գինը սա է», -ասել է սոցիոլոգը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին:
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Մեկնարկում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:
Ապրիլի 5-ին. ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում` ավտոլվացման կայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շուտով դատարանի առաջ կկանգնեն Գրիգոր Աբովյանն ու Հակոբ Կանոյանը Երևանի «Ձեթ-օճառ» գործարանի լաբորատորիայից իրացնելու նպատակով 0.135լ ծավալով և 1828.58 գրամ կշռով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ գործով: Այն կքննվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
ՀՀ տարածքում ապրիլի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին` առավելապես օրվա երկրորդկեսին, շրջանների զգալիմասում սպասվում է կարճատևանձրև և ամպրոպ:
Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ստաբիլ ծանր է: Նա արդեն գիտակցության է եկել, բայց դեռևս շնչում է շնչառական սարքի օգնությամբ:
Թուրքիայում սպանված հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչիի ծնողները համամիտ չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են այն վիճարկել: Այս մասին gaatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է սպանված զինվորի մայրը՝ Անի Բալըքչին:
Ամենաշատ ելույթ ունեցողների ցանկը գլխավորում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` 52 ելույթ: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը երկրորդն է (40), 3-րդ տեղում ԱԺ միակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է` 33 ելույթ:
Անեսթիեզոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը հղի Ֆլորա Աբգարյանին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցաբերած բուժօգնության ժամանակ թույլ տված սխալների հետևանքով Ֆլորա Աբգարյանն ու նրա պտուղը մահացել են:
«Մայրս կասեր նավս է (ծիծաղում է): Անհասկանալի բան է, եթե եկել էին կողոպտելու, ինչո՞ւ էին քարերով եկել, մյուս կողմից, եթե խուլիգան են, ղեկի տակ ի՞նչ էին փնտրում»:
168.am-ը տեղեկացրել էր, որ երեկ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել:
«Հնարավոր է, որ Ղուկասյանը փորձում է սոցիալական բունտի նման մի բան հրահրել՝ առաջնորդվելով ինչքան վատ, այնքան լավ կարգախոսով, կամ էլ հասկանում է, որ իրեն երկար չեն հանդուրժելու, և փորձում է Գյումրիից՝ որքան հնարավոր է շատ փող քամել»:
«Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, և չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող «բացահայտումների» մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգևորվելու առիթ չեմ տեսնում»:
«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արտակ և Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, երեկ պնդել է, որ իր որդիներն առնչություն չունեն գյուղապետի սպանության հետ»։
«Ոստիկանությունից փոխանցեցին, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ»:
«Կանգառը նոր է սկսել գործել, դեռ մեկ ամիս չկա, իսկ գումարները ծառայում են եկեղեցու գործունեության և ծրագրերի իրականացման նպատակով»: