«Բաղդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ»:
«Երևանի ավագանու ցուցակը կազմվել է բացառապես ԲՀԿ արմատական, պրոքոչարյանական ներկայացուցիչներից: Պրոիշխանական թևի ներկայացուցիչներն այս ընտրություններում լիովին մեկուսացված են»:
Վերջին շրջանում ինտերետում տարատեսակ լուրեր էին տարածվում Odnoklassniki.ru կայքի փակման մասին: Այս մասին խոսակցություններն այսօր առավել թեժացան այն բանից հետո, երբ շատ օգտատերեր չկարողացան մուտք գործել իրենց էջեր: Կայքը մի քանի ժամ է, ինչ դադարեցրել է իր աշխատանքները:
Ապրիլի 4-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 14 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հավաքված քաղաքացիներն իրենց դժգոհությունները ներկայացրել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս «Գերակա շահ» ճանաչված տարածքի բնակիչների խնդրին ծանոթանալուց հետո նշել է. «Ես ներկայացնելու եմ նախագահին բնակիչների դժգոհությունը, ասելու եմ, որ Դուք խոստում եք տվել, որ խնդրին լուծում կտրվի, հիմա հանձնարարեք կառավարությանը թող այս մարդկանց հարցերին լուծում տան»:
Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքը կօտարվի «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ կտրամադրվի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։
Որոշման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ քաղաքաշինության բնագավառում գործող շինարարական նորմերն ընդունվել են ԽՍՀՄ տարիներին և այժմ վերանայման ու արդիականացման կարիք ունեն։
«Նրանք ընդհանրապես ոչ մի մշակույթ չունեն, ինչի մասին վկայում են Գալուստ Գրիգորիչի կուսակից մարզպետ Կովալենկո Շահգելդյանի արտահայտությունները»:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտող և ցավակցական հայտարարություն է տարածել Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քիչ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը և «Զվարթնոց» մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետն ու մաքսային տեսուչը կալանավորվեցին։
Դիտարկման ժամանակամիջոցում հրամանում նշված 7 անուն ներկրվող թռչնամսի տեսականուց մայրաքաղաքի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում առկա էր երեքը` սառեցված հավ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) և սառեցված հավի ազդրամիս` «Պոլիգրիմ»:
Այս պահին Ազատության հրապարակում բազմաթիվ մարդիկ մասնակցում են Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին կազմակերպված մոմավառությանը:
Միջնորդությունը բավարավել է, դատարանը որոշում է ընդունել հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, վերջինիս աղջկան և եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին:
Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածները նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները եղբայրներ են, երկուսն էլ` Հանրապետական կուսակցության անդամ:
«Ելքը շատ պարզ է: Հայկական կողմը պետք է հզորանա, դառնա իրական ինքնիշխան պետություն և դուրս գա տարածաշրջանային դերակատարների ուղիղ ազդեցությունից ու հայանպաստ կերպով լուծի Արցախի հարցը, այն է՝ ավարտին հասցնի Հայաստանին նրա վերամիավորումը»:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված գրառում է կատարել, որն ակնհայտ ուղղված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մասնավորապես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 4-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.48 դրամ: Նախորդ նստաշրջանի համեմատ դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.17%-ով կամ 0.73 դրամով:
«Femen» ֆեմինիստական շարժման ակտիվիստուհիները «մերկ ջիհադ» (ջիհադ` սրբազան պատերազմ` ըստ իսլամի,-խմբ.) են հայտարարել արաբական երկրներում իրենց հակառակորդներին:
«Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ապրիլի 4-ին, ժամը 14.02-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի 8-րդ շենքի բնակիչ՝ 1960 թ. ծնված Արամայիս Մաթևոսյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Սոցիալական ապահովության ոլորտում առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների գործով այսօրվա դատական նիտում Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում:
Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Սուսաննա Խ.-ն:
Ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
Ապրիլի 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով:
Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանում թմրամոլների թիվն աճել է 30 տոկոսով, նախանցած տարվա համեմատ՝ 100 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Երևանի Մ.Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վրաերթ կատարող 48-ամյա Ֆահրադ Աբրահամյանը աշխատում է Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: