«Առաջարկում եմ էլ չքննադատել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը. ոնց որ երեխու նեղացնես». Հ. Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լավ, ես լրիվ լուրջ առաջարկում եմ էլ իրոք չքննադատել Րաֆֆի Հովհաննսիյանի շարժումը գոնե մինչեւ ամսի 10-ը: Ես Երևանում չեմ, իրականում չեմ պատկերացրել ինչի մասին է խոսքը: Եթե սա՛ է, ապա իրոք լավ չի, որ մեր «20 հոգիանոց» ՀԱԿ-ով էսքան ժողովորդին հանկարծ վնասենք (թերևս նկատի ունի հանրահավաքի մասնակիցների թիվը – 168.am): Մի ֆեյսբուքի էջ մարդ է հավաքված, սիրուն չէ, մեծավարի չէ քննադատել մի բան, որ դեռ, այսպես ասեմ կայացման ճանապարհին է: Ոնց որ երեխու նեղացնես, ինքը հո չի հասկանում, դու իրան ճիշտ բաներ ես ասում, կարծում է, թե անկապ նեղացնում ես իրեն: Սա քննադատության չի դիմանա, ավելի լավ է, մի քիչ դոբրիով, մեծի իրավունքով լռենք էս քանի օրը»:

 

Տեսանյութեր

Լրահոս