Ռուսական խոշորագույն սոցիալական ցանցի Odnoklassniki.ru-ի խափանման պատճառը փչացած կոնֆիգուրացիոն ֆայլն է եղել, որի պատճառով ծառայության համակարգը խափանվել է:
«Virgin» ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը «Forbes» ամսագրին պատմել է իր հաջողության գաղտնիքի մասին և խորհուրդներ տվել միլիոնատեր դառնալ ցանկացողներին:
Այսօր երեկոյան՝ ժամը 20.30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթի մասնակիցների մի մասին ոստիկանությունը նախապես զգուշացրել է, որպեսզի նրանք ցրվեն՝ տալով 15 րոպե ժամանակ:
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանին ազատ են արձակել ոստիկանության Մալաթիայի բաժնից:
ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, վերադարձավ Ազատության հրապարակ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Տ. Հայրապետյանը կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այսօր Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների ժամանակ կոտրվել է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի քիթը:
Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում:
Մի շարք անձինք բերվել են ոստիկանություն, նրանց նկատմամբ կազմվել է ՀՀ վարչական իրավախախտման արձանագրություն և բաց են թողնվել:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի մոտ, ոստիկանության աշխատակիցների եւ մարդկանց միջև տեղի ունեցած բախման արդյունքում վնասվածքներ է ստացել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք հիմա գնում ենք կերուխումն ավարտած Բաղրամյան 26, ոստիկաններ, ձեր կերուխումն ավարտվեց, բացեք ճանապարհները»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին կանգնել ժողովրդի կողքին:
Միջադեպը տեղի է ունեցել Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում` մի քանի ժամ առաջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր երթով շարժվել դեպի Բաղրամյան փողոցում գտնվող «Սիրահարների» այգի, այնուհետև՝ նախագահական նստավայր` Բաղրամյան 26, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին, և, ի վերջո, երթի մասնակիցներն այլ ճանապարհով վերադարձան Ազատության հրապարակ:
Այսօր երբ երիտասարդները փորձել են բակերով հասնել Բաղրամյան 26, հանդիպել են ոստիկանական պատնեշին: Ոստիկանները նրանց կրկին թույլ չեն տվել շարժվել առաջ: Ոստիկաններ կան նաև շենքերի բակերում տեղակայված 6 մեծ ավտոբուսների մեջ։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված «Հարսնաքարի» գործով դատական նիստը տեղի չունեցավ:
Այսօր՝ ժամը 15-45-ին թիվ մեկ համալասրանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ապրիլի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա:
5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:
Ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին:
Պաշտոնի ստանձնման 2008թ. ավանդույթի համաձայն` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալությունից հետո այցելեց Եռաբլուր պանթեոն:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ ընդունեց Կառավարության հրաժարականը և խնդրեց շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը։
Ազատության հրապարակում երդմնակալության արարողությունից հետո, երբ ավարտվեց հանրահավաքը և Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գնալ տուն և հավաքվել հրապարակում այսօր երեկոյան, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ որոշել են երթ իրականացնել դեպի Բաղրամյան փողոց, որը փակ է ամբողջությամբ:
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությանը եւ հրաժարականների պահանջին, ասաց, որ դա իրենց «շատ քիչ է հետաքրքրում»:
Ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաև հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների և կռահումների վրա՝ նաև զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին:
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է Վահրամաբերդում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին:
Տիգրանը հնարավորություն է ստացել մասնակցել հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։
Ապրիլի 6-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: