Ոստիկանները բերման են ենթարկել բնապահպան Եղիա Ներսիսյանի

Ազատության հրապարակում երդմնակալության արարողությունից հետո, երբ ավարտվեց հանրահավաքը և Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գնալ տուն և հավաքվել հրապարակում այսօր երեկոյան, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ որոշել են երթ իրականացնել դեպի Բաղրամյան փողոց, որը փակ է ամբողջությամբ: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Այն բանից հետո, երբ մի քանի ակտիվիստներ որոշել են, շրջանցելով ոստիկաններին, քայլել դեպի Կասկադ, շուրջ  15-20 ոստիկաններ շրջափակել են բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանին և Վարդգեսին, որից հետո նրանց տարել են՝ իբրեւ թե չենթարվելու համար:

Այս ընթացքում տեղի ունեցավ նաև քաշքշուք, որի ժամանակ վնասվեց  քաղաքացիներից մեկի ավտոմեքենան: Այժմ երիտասարդ ակտիվիստներն իրականացնում են բողոքի ցույց.« Մենք Եղիա ենք, մենք Վարդգես ենք» նշանաբանով: Ակցիայի մասնակիցները սպասում են Սերժ Սարգսյանի շարասյանը, որը ուղևորվում է դեպի Բաղրամյան 26 և անցնելու է ակտիվիստների մոտով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930