«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հստակ ներկայացնում է այն, ինչ այսօր կա մեր տնտեսության բոլոր ոլորտներում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը՝ Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության և դրա պատվերը տալու մասով գործերի նախաքննության ընթացքում խոշտանգումների կիրառման վերաբերյալ հայտարարությունների հիման վրա:
Հայաստանն Իրանի դեպքում օգտագործում է տնտեսության բնագավառում առկա ներուժի միայն 6-10 տոկոսը, կարծում է իրանագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Նվեր Դավթյանը։
Ապրիլի 27-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 27-29-ին կբարձրանա` 6-8 աստիճանով:
Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես:
Նոր Նորքի դպրոցների ուսուցիչները դժգոհում են՝ տնօրեններն իրենցից ավագանու ընտրություններում Հանրապետականի օգտին քվեարկողների ցուցակներ են ուզում։
«Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագրի շրջանակներում 5-օրյա աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ծրագրի համակարգող, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի միջազգային նախագծերի դեպարտամենտի վարիչ, դոկտոր Բոյկո Վաչևը:
Բերման ենթարկվածները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներն են՝ Կոլյա և Հովհաննես Ղուկասյանները:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հրաչ Բեգիջանյանը մեղավոր է ճանաչվել Վարդենիսում տնօրեն նշանակելու պատճառաբանությամբ Մարիաննա Թովմասյանից խաբեությամբ 1.804.200 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար։
Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն Խաչատրյանին:
Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցում:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին:
Ապրիլի 26-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ցրտահարությունից վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին, Զեդեա գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածություները:
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ նկատել են երիտասարդի, որը մի կնոջ պարանոցից բացահայտ պոկելով վզնոցը՝ դիմել է փախուստի:
«Օրը ցերեկով զինված «ռագբորկաներն» ու փոխհրաձգությունները Գյումրիում վաղուց դարձել են սովորական երևայթ։ Ընդ որում, հիմնականում նույնն են այդ «հերոսամարտերի» գլխավոր մասնակիցները»:
Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները չեն բացել իրենց կրպակները և բոլորով՝ մի քանի հարյուր մարդ կանգնած են առևտրի կենտրոնի մոտ և պահանջում են, որպեսզի վերանայվեն տեղի համար վարձավճարները:
Հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը:
Ապրիլի 26-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգինյան փողոցում այրվում է տուն:
«Ստացվում է գողական մտածողության դեմ պայքարող ոստիկանապետն առանց աչքը թարթելու պատժում է «օրենքի մարդուն» միայն այն բանի համար, որ պահպանի «գողական խուժանի» անձեռնմխելիությունը»»:
«Այստեղ խնդիրը երկկողմանի է։ Մի կողմից՝ իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ Մյուս կողմից էլ՝ տնօրեններն ու մանկավարժները պետք է գիտակցեն, որ իրենց առաքելաթյունը շատ ավելի բարձր է»:
«Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ «Լուսակերտը» չարաշահում է թույլ տվել, ինչի արդյունքում հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 100 միլիոն դրամով: Ընկերությունն էլ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել էր դատարան»:
«Սովորական զրույցի թեման սպառելուց հետո, սակայն, հյուրը ոտքը կախ է գցել, այնքան ժամանակ, մինչև մի հարմար պահի իմիջիայլոց հարցրել է. «Գնալո՞ւ եք ընտրության»: Այս հարցին բնականաբար հետևել է հաջորդը. «Բա ո՞ւմ եք ընտրելու»: Եվ, ինչպես ասում են, «պոշլո պոեխալո»»:
«Նախկին պայմաններով բնակարան ստացած մանկատան սաները, որոնց բնակարաններ է բաժին հասել Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքից, բնակարանները ստանալուց ընդամենը 7 տարի անց ստիպված են կրկին կանգնել բնակարան ունենալ-չունենալու խնդրի աոջև»։
«Պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում. ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է […]
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թեժ քարոզարշավ է ընթանում Դուբայում միասին հանգստանալ սիրող ՀՀԿ-ական թիմի «կուրատոր» Սամվել Ալեքսանյանի և ԲՀԿ-ական թիմերի միջև»:
«Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դռնեդուռ ակցիայի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել»:
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը»:
«Երևանի ավագանու ընտրություններում որպես վստահված անձինք ԲՀԿ-ն Երևան է բերելու Աբովան քաղաքի բնակիչների, իսկ «Բարև Երևանը» վստահված անձինք է բերելու Գյումրիից»:
«ՀՀԿ շտաբների աշխատակիցները, ովքեր հիմնականում այս կամ այն թաղի բնակիչ են կամ էլ համատիրությունների ու թաղապետարանների աշխատակիցներ, այցելում են տներ ու հորդորում երևանցիներին ցուցակագրվել ՀՀԿ ընտրողների ցուցակում՝ խոստանալով, թե «լավ կլինի»»։
«Նախորդ գիշեր արձանագրված բացասական ջերմաստիճանի հետևանքով ցրտահարություններ են դիտվել Արարատի մարզի՝ Արտաշատի, Մասիսի, Արմավիրի մարզի՝ Էջմիածնի տարածաշրջանների ռանձին համայնքներում: Դրանց թիվը շուրջ 3 տասնյակ է»: