Բաժիններ՝

Ոստիկանապետն էլ է «գողական գնում». մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` աշխատանքից ազատվել է Ոստիկնության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ,  ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ամիրջանյանը:

Փոխոստիկանապետի ազատման պատճառը եղել է «ilur.am» լրատվական կայքի լրագրողի աշխատանքները խոչընդոտելու ժամանակ ոստիկանի կողմից ոչ պատշաճ ծառայություն կատարելը:

Շատ հուզիչ որոշում է: Միայն հարց է առաջանում` ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանն անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում գործ չի հարուցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված 34-ամյա Աշոտ Պապայանի նկատմամբ: Չէ որ հենց նա է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, իսկ դրա համար ՀՀ օրենսգիրքն անգամ ազատազրկում է ենթադրում:

Փոխոստիկանապետին աշխատանքից ազատելը ամենևին էլ չի ենթադրում, որ հանցանք գործած անձնավորութունը պատժվում է: Տեսանյութը կա, վկաներ կան, անգամ քաղաքապետարանի աշխատակիցն է կայքի լրագրողի հետ զրույցում խոստովանել, որ ինքը գիտի, թե ով է ծեծել լրագրողին: Եվ այս պարագայում փոխանակ գործ հարուցվի ՀՀԿ-ական մականունավորի նկատմամբ, աշխատանքից ազատվում է փոխոստիկանապետը:

Ստացվում է գողական մտածողության դեմ պայքարող ոստիկանապետն առանց աչքը թարթելու պատժում է «օրենքի մարդուն» միայն այն բանի համար, որ պահպանի «գողական խուժանի» անձեռնմխելիությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս