Բաժիններ՝

Սադրիչները. մամուլ

«Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դռնեդուռ ակցիայի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Երբ երիտասարդները ՀԱԿ քարոզչական նյութեր տարածելիս են եղել մայրաքաղաքի Կոզերն թաղամասում, նրանց է մոտեցել երեք երիտասարդ, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել ակտիվիստների հասցեին: Հասկանալով, որ տեղի ունեցողը սադրանք է, ակտիվիստները որևէ կերպ սադրանքին չեն արձագանքել և շարունակել են իրենց աշխատանքը:

Շուրջ տասը րոպե անց հայհոյող երիտասարդը մոտեցել է ակտիվիստներին և փորձել է վեճ հրահրել` վիրավորական խոսքեր հնչեցնելով երիտասարդների և ՀԱԿ-ի հասցեին: Ակտիվիստները նրան փորձել են կարգի հրավիրել, սակայն նա շարունակել է, բայց երբ նկատել է, որ «ՉԻ» թղթակիցը լուսանկարում է իրեն` շատ արագ հեռացել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930