Բաժիններ՝

«Լուսակերտի թռչնաֆաբրիկան» 100 միլիոն դրամ տուգանք է վճարելու. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ որ մեկ շաբաթ առաջ վերջնական դատական ակտով հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ, որով «Լուսակերտի թռչնաֆաբրիկան» պարտավորվում է ՀՀ պետբյուջե վճարել 100 միլիոն դրամի տուգանք:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ Ամանորի նախաշեմին, հավկիթի դեֆիցիտ էր գրանցվել խանութներում, և ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր, որ «Լուսակերտը» չարաշահում է թույլ տվել, ինչի արդյունքում հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 100 միլիոն դրամով: Ընկերությունն էլ, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել էր դատարան:

Վճարելո՞ւ է թռչնաբուծական ֆաբրիկան 100 միլիոն դրամ տուգանքը, թե՞ ոչ: «Ես ինֆորմացված չեմ, որովհետև ինքս դատական հայցերով չեմ զբաղվում: Ես նույնիսկ ՏՄՊՊՀ-ի որոշման մասին տեղեկություն չունեմ»,- «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց թռչնաֆաբրիկայի կոմերցիոն բաժնի պետ Անդրե Կիրակոսյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս