Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Վարդան Ղուկասյանի երբորորդիներին բերման ենթարկելու մասին

Ապրիլի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու  կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա  ուղևորներ՝ 1982 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված  Կոլյա Ղ.-ին, 1992 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին և 1982 թ. ծնված Արտյոմ Գ.-ին:

Ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասսե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գ  կանեփանման չորացված զանգված:
Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս