Բաժիններ՝

Մանկատան նախկին սաները այդ մի անկյունից էլ կզրկվեն. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Կառավարության շենքի առաջ տեսաձայնասկավառակներ վաճառող ցուցարարներից բացի՝ մեկ այլ խումբ էլ կար։ Այն պահին, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը վարչապետ Տիգրան Աարգսյանին ներկայացնում էր, որ այսուհետ սոցիալական բնակարանների համար նախկին հերթագրումը չեղյալ է հայտարարվելու, և հերթագրման նոր չափորոշիչներ են սահմանվելու, մանկատան նախկին շրջանավարտները կառավարությունից պահանջում էին իրենց ապահովել բնակարաններով։ Նրանցից ոմանք էլ, որոնք մոտ 7 տարի առաջ պետությունից հաջողացրել էին բնակարան ստանալ դժգոհում էին, որ շենքն աոանց տանիքի են հանձնել շահագործման, ջրամատակարարումն էլ սարսափելի վատ է»։

Արտեմ Ասատրյանը վարչապետին վստահեցրեց, որ այնքան էլ ճիշտ չի եղել նախկինում հաստատված այն կարգը, որ սոցիալական բնակարան ստանալու հերթագրումն իրականացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով։ Նախարարի պաշտոնակատարն առաջարկում էր, որ այսուհետ հերթագրումը տեղի ունենա կառավարության ոոոշմամբ։

Նախկին պայմաններով բնակարան ստացած մանկատան սաները, որոնց բնակարաններ է բաժին հասել Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքից, բնակարանները ստանալուց ընդամենը 7 տարի անց ստիպված են կրկին կանգնել բնակարան ունենալ-չունենալու խնդրի աոջև։ Պետության գումարներով շենքը կառուցած շինարարը շենքը շահագործման է հանձնել առանց տանիքի, և այսօր մանկատան նախկին սաները ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի ուժեղ քամու ժամանակ առաստաղը «թռնելու» է։

Ջրամատակարարման խնդիրը նույնպես լուծված չէ այս շենքում։ Իրենց կենցաղային խնդիրներով բոլոր իրավասու գերատեսչություններին դիմել են մանկատան նախկին սաները, սակայն որևէ հաջողության չեն հասել։

Բողոքի ակցիային մասնակից մանկատան այն շրջանավարտներն էլ, որոնց բնակարան դեռ չի հասել և բնակվում են Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանում, մեզ հետ զրույցում ասացին, որ հանրակացարանի շենքը վաճառքի է հանվել, և իրենց շուտով հանելու են այդ մի անկյունից էլ։

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստում հետաքրքրվեց պարոն Ասատրյանից, թե բացի Մարալիկից՝ էլ ո՞ր բնակավայրերում են կառուցվում սոցիալական բնակարաններ։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ Թբիլիսյան խճուղում կառուցվում է 42 բնակարանով շենք, որը շահագործման կհանձնվի մի քանի ամսից։ Սոցիալական բնակարաններ են կառուցվում նաև Վանաձորում, Ծաղկահովիտում և Ստեփանավանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս