Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով…
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Ազգային ժողովը մայիսի 13-ին հյուրընկալել էր Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամներին: ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀ պետական հիմնի հնչյունների ներքո, տեղի ունեցավ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի բացման արարողությունը:
«Մենք մեր փողերը ժամանակին մուծել ենք, մեր կողմից ոչ մի խնդիր չկա, ո´չ գումարն ենք ուշ տվել, ո´չ մի բան: Հիմա պատասխանում են` չգիտենք, տասը օրից կամ 15 օրից կպատասխանենք ու խաբում են»
Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։
Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶել-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Մկրտչյանին և 1937 թ. ծնված Ռիմա Մկրտչյանին:
Անհայտ անձինք բութ առարկայի գործադրմամբ վնասել են Հրաչիկ Վասոյանի հոր՝ Լյուդվիկ Փարթոյանի գերեզմանաքարը՝ կոտրելով գերեզմանաքարի վրայի հոր պատկերի մասը:
Մայիսի 14-18-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները մայիսի 12-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Լևոն Պ.-ին
Մայիսի 13-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Այգեբաց գյուղի 2-րդ շարքի թիվ 10 տան բնակիչ՝ 1983 թ. ծնված Ա. Գևորգյանը թունավորումով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Երբ ՃՈ տեսուչը փորձել է վարչական իրավախախտման արձանագրություն կազմել, պարզվել է, որ մեքենայի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել մեկ այլ տրանսպորտային միջոցի համարանիշներով
Լրագրողը տեղեկացրել է, որ սա քրեական գործ հարուցելուց ի վեր առաջին դեպք է, երբ նախաքննությունը վարող քննիչը զանգահարել և հանդիպել է իրեն:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ գործով ապագա գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարելու է այն ներկայացվելուց մեկ տարի անց ևեթ, այլ ոչ 5-6 տարվա ընթացքում, ինչպես այլ գործերի պարագայում:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Զվարթնոց օդանավակայանում Բելառուսի Հանրապետության ղեկավարին դիմավորել են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան…
Մայիսի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Բելառուսի Հանրապետության Նախագահի պատվիրակության կազմում պաշտոնական այցով Երեւան ժամանած Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ կուսակցության որոշումը լինելուն պես կհրապարակվի: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն մանդատները վերցնելու է:
Մայիսի 13-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակում ընկած մարդ կա. Վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հացավան գյուղի 6-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչ Ս. Քոչարյանը դաշտում շանթահարումից մահացել է:
Արմեն Նահապետյանը, վարելով «Գազել» մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ Տաշիր-Պիցայի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ և մի տղայի:
«Փոփ հանրագիտարան» հաղորդման վերջին հերոսը հայտնի երգչուհի Սիրուշոն էր: Վերջինս մանրամասն պատմել է բազմաթիվ քննարկումների առիթ դարձած «Պրեգոմեշ» հոլովակի մասին՝ հայտարարելով, որ այն կարող էր քաղաքական ենթատեքստ ունենալ:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը շարունակում է իր մտքերը շարադրել ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Գյուղնախարարը առայժմ խորհուրդ է տալիս խաղողի այգիների խոր էտ կատարել, իսկ պտղի և բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման մասին լռում է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ գյուղացիներից երկու օր ժամանակ է խնդրում վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար:
Դատավոր Արշակ Վարդանյանը 6 ժամից ավելի դատական դռնփակ նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից հետո բավարարել է միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, որտեղից էլ տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո այս շաբաթ ավարտվեց Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող զորամասում 2010 թ-ի հուլիսի 27-ին հրազենից մահացած ՀՀ Զինված ուժերի լեյտենանտ և սպա, արևելագետ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը:
կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
Տեղացած անձրևի հետևանքով Երևանյան լճի կամրջի տակ ավտոմեքենաների հսկայական խցանում է առաջացել։