Ռուսներին կաշառք էր տվել ու փախել Աբովյան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը ապրիլի 18-ից ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայքը։