Բաժիններ՝

Թողարկվել է Օdnoklassniki սոցցանցի անգլերեն տարբերակը

Օdnoklassniki ռուսական հայտնի սոցիալական ցանցը այսօր գործարկել է կայքի անգլալեզու տարբերակը: Այս մասին Digit.ru պորտալին հայտնել է սոցցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը:

Սոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը հայտնել է, որ այս քայլը կայքի ղեկավարությունը համարում է իրենց տեղայնացման ծրագրի տրամաբանական շարունակությունը: Նա նշել է, որ արտասահմանից ամեն օր սոցցանց է մտնում 3մլն օգտվող, ինչը կազմում է կայքի ընդհանուր լսարանի 7,6%-ը. հենց այդ պատճառով թողարկվել է անգլալեզու տարբերակը:

Նշենք, որ Օdnoklassniki սոցցանցը գործարկվել է 2006 թվականին: LiveInternet-ի տվյալների համաձայն` կայքի օրական այցելուների թիվը կազմում է ավելի քան 40 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031