Քննչական խումբը «օֆշորային սկանդալի» հետքերով մեկնել է Կիպրոս
ՀՀ ոստիկանության քննչական խումբը երկու օր առաջ մեկնել է Կիպրոս: Ինչպես «Հետքին» հայտնել է Կիպրոսի աղբյուրը, քննչական խումբը քննչական գործողություններ պետք է իրականացնի Կիպրոսի դատախազության հետ համատեղ` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» ադամանդագործ Սուքիասյանին 12 մլն դոլար վարկ է տրամադրել, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններից երկուսում ` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում բաժնետերեր էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ