Կուսակցության ղեկավարի կոչը աղջիկներին. «Զրկվե’ք կուսությունից»

aravot.am-ի փոխանցմամբ` մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: Կուսակցության 33- ամյա ղեկավարը զղջում է, որ կուսությունից զրկվել է միայն անցած տարի, դրա համար որոշել է առաջիկայում կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու քարոզչություն անել:

«Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաները ավելի սրված, քան տղամարդու մեջ, եւ հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»,- ասել է կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Նա պատմել է, որ հայ ավանդական աղջկա կարծրատիպերը կոտրելու համար, ինքն ու իր կուսակցությունը աղջիկների հետ քննարկումներ ու հավաքներ է կազմակերպելու . «Հորդորելով, խոսելով: Ես գիտեմ իմ խոսքի ուժը: Համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները հենց դրան են սպասում, որ վերջապես ձերբազատվենք էդ հիմարությունից»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30