
Դատախազի նկատմամբ բռնության գործն ընդունվել է դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել ամբաստանյալի կողմից դատախազի նկատմամբ բռնության գործը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ առաջադրված մեղադրանքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը 2013թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:
Գործում առկա է իրեղեն ապացույց ճանաչված պոլիմերային շիշը: