Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Ազնավուրի հետ
2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival):
Հանդիպումը կազմակերպել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը եւ ուրիշներ:
Շառլ Ազնավուրը հետաքրքրվել է խազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրել ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը:
Նա այցելել է նաեւ Սբ. Կարապետ հայկական եկեղեցի: