
«Երբ իրեն առաջարկեն, թող ինքը հրաժարվի». Վահան Հովհաննիսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել էր նաև ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին և նշել, որ իրեն նման առաջարկ անելու դեպքում ինքը կհրաժարվեր, քանի որ ընդունելով նման նշանակում` ընդունում ես քեզ նշանակողի լեգիտիմ լինելը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ.
«Որևէ կերպ չեմ մեկնաբանի, երբ իրեն առաջարկեն, թող ինքը հրաժարվի»,-նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:
Սեդա Ղուկասյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: